Ծառայություններ

ԳԱՍՏՐՈԷՆՏԵՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ

Մասնագիտացված գաստրոէնտերոլոգիական կլինիկան առանձնահատուկ է,  քանի որ իր մեջ ներգրավում է  և թերապևտ-գաստրոէնտերոլոգներ, և բժիշկ-էնդոսկոպիստներ:
Գաստրոէնտերոլոգների և էնդոսկոպիստների սերտ համագործակցությունը, համատեղ ախտորոշումը և բուժման քայլերի քննարկումը ապահովում են լավագույն արդյունք ինչպես ախտորոշման, այնպես էլ բուժման հարցերում:
Բարդ ախտորոշվող հիվանդությունների բուժման համար մենք կիրառում ենք ախտորոշման և բուժման ինովացիոն համալիր մեթոդներ, որոնք համապատասխանում են ստամոքս-աղիքային տրակտի  հիվանդությունների ախտորոշման և բուժման միջազգային ստանդարտներին:
Կլինիկան հագեցված է կերակրափողի, ստամոքսի, բարակ և հաստ աղիների, լյարդի, լեղածորանների, ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների ախտորոշելու և բուժելու բոլոր անհրաժեշտ միջոցներով:
Գաստրոէնտերոլոգին դիմելու ցուցումները՝
  • այրոց, գղտոց, սրտխառնոց, բերանի խոռոչի դառնություն և տհաճ  հոտ
  • ցավեր  և ծանրության  զգացում որովայնի շրջանում  
  • ախորժակի վատացում
  • քաշի նվազում
  • վքնածություն
  • անկանոն կղանք, փորկապություն, փորլուծություն, կղանքում արյան և  լորձի առկայություն
Մեր կլինիկան ապահովում է ստամոքս-աղիքային տրակտի պաթոլոգիաների ախտորոշման բարձր ճշգրտություն շնորհիվ նորագույն էնդոսկոպիկ սարքավորումների մասնավորապես՝ բարձրորակ թվային ճապոնական “Olympus” ֆիրմայի արտադրության:
Մեր կլինիկայի էնդոսկոպները տարբերվում են բարձր ճշգրտությամբ, լավագույնս ապահովում են հետազոտվող օրգանի պատկերի հստակությունը և թույլ  տալիս անցկացնել էնդոսկոպիկ ախտորոշում և բուժում, վերցնել հյուսվածքից օրինակներ հիստոլոգիական հետազոտության համար և էքսպրես թեստավորում հելիկոբակտեր պիլորիի  հայտնաբերման համար, ինչպես նաև կատարել տեսագրում թվային կրիչների վրա:
Համագործակցում ենք մեր կենտրոնի այլ բաժանմունքների հետ, որտեղ և իրականացնում են ստամոքս- աղիքային տրակտի հետևյալ հետազոտությունները՝ կոնտրաստային ռենտգեն, որովայնի  խոռոչի սոնոգրաֆիկ հետազոտություն, համակարգչային տոմոգրաֆիա /վիրտուալ կոնտրաստային կոլոնոսկոպիա/ և լաբորատոր հետազոտություններ:
Շնորհիվ այս ամենին ախտորոշումը և բուժումը կատարվում է արագ, համալիր և շատ հարմար այցելուի համար:

Էնդոսկոպիկ հետազոտություն
Գաստրոսկոպիան  էնդոսկոպիկ հետազոտություն է, որի դեպքում մանրակրկիտ հետազոտվում են կերակրափողի, ստամոքսի, տասներկումատնյա աղու լորձաթաղանթը, երբ կասկածներ կան տվյալ օրգանի բորբոքային, ուռուցքային հիվանդությունների և արյունահոսությունների բարդությունները  պարզելու  համար: Գաստրոսկոպիան ցուցված է նաև որպես լրացուցիչ հետազոտություն այլ հիվանդությունների ախտորոշման հաստատման համար (ալերգիա, նևրոզ):
 
Կոլոնոսկոպիան – կատարվում է հաստ աղու լորձաթաղանթի զննման և
մանրամասն հետազոտության նպատակով ներառյալ ուղիղ աղին:
Ախտորոշիչ կոլոնոսկոպիան ցուցված է հետևյալ դեպքերում
  • կանխարգելիչ բուժզննում
  • որովայնի ցավեր
  • խրոնիկ  լուծ, փորկապություն
  • աղիքային արյունահոսություն
  • բարորակ և  չարորակ  նորագոյացությունների  ախտորոշում
  • ոչ  սպեցիֆիկ  խոցային  կոլիտ,  Կրոնի  հիվանդություն
  • նորագոյացությունների  ժառանգական  պատմություն
  • հաստ  աղու պոլիպոզ
  • հարակից այլ օրգան համակարգերի հիվանդություններ, որոնց համար էական է աղիների պատկերը

  Վիրաբուժական էնդոսկոպիա
    Գաստրոսկոպիան և կոլոնոսկոպիան կարող են ուղեկցվել նաև մի շարք բուժական և վիրաբուժական միջամտություններով՝ ստամոքսաղիքային համակարգի պոլիպների հեռացում, օտար մարմինների հեռացում, ստամոքսաղիքային արյունահոսությունների դադարեցում, ստամոքսաղիքային տրակտի նեղացումների (ստրիկտուրաների) լայնացում: Այս փոքր միջամտությունները տալիս են հնարավորություն խուսափել որովայնի խոռոչի մեծ վիրահատություններից:
    • Կերակրափողի ստենդավորում
    • Պոլիպէկտոմիա (ստամոքսի  և հաստ աղու  պոլիպների հեռացում)
    • Պապիլոսֆինկտերոտոմիա
    Վիրաբուժական էնդոսկոպիայի ցուցումները՝
    • ստամոքսի և հաստ աղու պոլիպների հեռացում
    • արյունահոսության դադարեցում ստամոքսի, տասներկումատնյա աղու խոցային հիվանդությունների ժամանակ, կերակրափողի     երակների վարիկոզ լայնացումների ժամանակ
    • կերակրափողի երակների վարիկոզ լայնացման դեպքում էնդոսկոպիկ սկլերոզացում
    • ստամոքս աղիքային տրակտի ենթալորձային գոյացությունների հեռացում
    • էնդոսկոպիկ պապիլոսֆինկտերոտոմիա
    • ստամոքս աղիքային տրակտի նեղացած հատվածի դիլատացիա
    • օտար մարմինների հեռացում կերակրափողից, ստամոքսից և տասներկումատնյա աղուց
    Էնդոսկոպիան գործնականորեն անցավ է, բայց անհրաժեշտության դեպքում կարելի է ցավազրկել (ն/ե նարկոզ): Անզգայացումը, որը տևում է մի քանի րոպե, կատարվում է  ռեանիմատոլոգ-անեսթեզիոլոգի  կողմից:
    19