Ծառայություններ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ

 Ընդհանուր բժշկության կլինիկան բազմապրոֆիլային :Մասնագետները զբաղվում են երիկամա-միզասեռական համակարգի, էնդոկրին հիվանդությունների և այլ տարբեր օրգան համակարգերի ախտաբանական վիճակների ախտորոշման և ամբուլատոր բուժման հարցերով:
Կլինիկայում իրականացվում են նաև վիրաբուժական փոքր միջամտություններ, պունկցիոն բիոպսիա, անզգայացում, ֆիզիոթերապիա,
Կլինիկայում աշխատում են հետևյալ  մասնագետները 
  •   երիկամաբան/նեֆրոլոգ/
  •   էնդոկրինոլոգ
  •   գինեկոլոգ
  •   գինեկոլոգ-էնդոկրինոլոգ
  •   սեքսոպաթոլոգ
  •   քիթ-կոկորդ-ականջաբան/օթոլարինգոլոգ/
  •   մաշկաբան
  •   ուռուցքաբան
  •   անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ
  •   ուրոլոգ
  •   սուրդոլոգ
  •   ալերգոլոգ
կլինիկայում կատարվում են հետևյալ հետազոտությունները
  •   տրանսվագինալ սոնոգրաֆիա
  •   ուռոդինամիկական   հետազոտություններ   /ուռոֆլոումետրիա,ցիստոտոնոմետրիա,ուրետրայի պրոֆիլոմետրիա/
  •   կավերնոզ մարմնի սոնոգրաֆիա դոպլեր հետազոտությամբ
  •   պունկցիոն բիոպսիաներ
  •   ֆիզիոթերապիա
Էնդոկրինոլոգիա
Էնդոկրինոլոգը մեր կենտրոնում  զբաղվում է էնդոկրին համակարգի պաթոլոգիայի հայտնաբերման ինչպես նաև պրոֆիլակտիկայի հարցերով: Կարգավորում է ներզատիչ գեղձերի գործունեության խանգարումները մասնավորապես վահանաձև, հարվահանաձև գեղձերի, ենթաստամոքսային գեղձի, մակերիկամների, ձվարանների և հիպոֆիզի:
Ախտորոշումը իր մեջ պարունակում է լաբորատոր հորմոնալ հետազոտություն էնդոկրին համակարգի օրգանների գործիքային հետազոտություն և  արդյունավետ բուժման նշանակում:
Էնդոկրինոլոգին դիմում են, եթե առկա են՝
  • ընդհանուր թուլություն, հոգնածություն, քնկոտություն, հիշողության վատացում, վերջույթների թմրածություն, դեպրեսիվ վիճակ
  • մազաթափություն 
  • քաշի կտրուկ փոփոխություններ
  • անբավարար աճ կամ գերաճ, դաստակների, ոտնաթաթերի մեծացում հասուն տարիքում:
  • պարանոցի ձևի փոփոխություն, կոկորդում սեղման զգացողություն, գրգռվածություն, նյարդայնություն, հուզմունք
  • ցավ ոսկրերում, հոդերում, մկաններում, ողնաշարում, մկանային թուլություն, հաճախակի ոսկրային կոտրվածքներ աննշան ֆիզիկական բեռնվածության  դեպքում, կծկումներ վերջույթներում
  • երկարատև և ծանր ընթացք ունեցող միզաքարային հիվանդություն
  • դեղորայքային բուժման դեպքում զարկերակային ճնշման դժվար կանոնավորում
  •  ծանր ընթացող նախադաշտանային և կլիմատերիկ շրջան:
     
Օթոլարինգոլոգիա
Օթոլարինգոլոգը մեր կենտրոնում զբաղվում է կոկորդի, քթի, ականջի հիվանդությունների ախտորոշման, բուժման և պրոֆիլակտիկայի հարցերով:
Լոռ հիվանդներությունները ունեն բազմատեսակ ախտանշաններ և ընթացք, այդ իսկ պատճառով ճիշտ ախտորոշումը մեծ դեր է խաղում բուժման մեջ:
Օթոլարինգոլոգին անհրաժեշտ է դիմել, եթե Ձեզ մոտ առկա է՝
  • քթային շնչառության դժվարացում
  • ռինորեա /առատ մշտական արտադրություն քթից/
  • հոտառության իջեցում
  • գլխացավ
  • օտալգիա /ցավ ականջներում/
  • աղմուկ ականջներում
  • ցավ կոկորդում կամ հարքթային խոռոչներում
  • հազ
  • քոր կոկորդում
  • ձայնի  փոփոխություն
կատարվում են  բուժիչ միջամտություններ՝
  • ծծմբախցանների հեռացում
  • բերանի խոռոչի լորձաթաղանթի և նշիկների մշակում
  • լվացում
 
Ալերգոլոգիա
Ալերգոլոգը  զբաղվում է ալերգիայի առաջացման, բուժման և պրոֆիլակտիկայի հարցերով: Ալերգիան հանդիսանում է իմունային համակարգի ռեակցիան ի պատասխան տարբեր գրգռիչների /ալերգենների/:
Ալերգոլոգին անհրաժեշտ է դիմել, եթե դուք նկատում եք՝
  • քոր
  • մաշկի կարմրածություն
  • արցունքահոսություն
  • փռշտոց
  • ջերմության բարձրացում
  • շնչառության դժվարության և շնչառական ուղիների այտուց
 
Ուռուցքաբանություն
Ինչպես բարորակ, այնպես էլ չարորակ նորագոյացությունների վաղ ախտորոշումը և բուժումը հանդիսանում է պացիենտի կյանքի և առողջության պահպանման գրավականը:
Ուռուցքաբանին  անհրաժեշտ է  դիմել, եթե  նկատում եք՝
  • հազի հանկարծակի նոպաներ
  • կլման ակտի դժվարացում
  • գիտակցության կորուստ, հավասարակշռության խախտում
  • աղիների և միզապարկի դիսֆունկցիա
  • երկարատև չփակվող խոցեր և ճաքեր ցանկացած հատվածում՝ մաշկի, արգանդի վզիկի, շրթունքի վրա
  • պիգմենտային լաքաների փոփոխություններ
  • ցանկացած տեսակի ոչ սովորական արտադրություն՝ առատ լորձային, թարախային և այլն;
  • ցանկացած ուռուցքի առաջացում /լիպոմաներ, պապիլոմաներ, գորտնուկներ/և այլն
Անխտիր, բոլոր կանանց 40 տարեկանից հետո անհրաժեշտ է կատարել մամոգրաֆիա, իսկ թե ինչ հաճախականությամբ կրկնել հետազոտությունը, որոշում է օնկոլոգը:
Եթե հարազատների անամնեզում հաստատվել են օնկոլոգիական հիվանդություններ, անհրաժեշտ է ավելի ուշադիր վերաբերվել սեփական առողջությանը և անցնել պրոֆիլակտիկ բժշկական հետազոտություններ,40 տարեկանից հետո անհրաժեշտ է զննել  հաստ աղին, իսկ տղամարդկանց նաև շագանակագեղձը, թոքերը:
Կատարվում են փոքր  վիրաբուժական միջամտություններ՝
  • փափուկ հյուսվածքների բարորակ գոյացությունների հեռացում
  • պապիլոմաների հեռացում
  • պունկցիոն բիոպսիա /մորֆոլոգիական հետազոտությամբ/ կրծքագեղձի, վահանաձև գեղձի, լիմֆատիկ հանգույցների և փափուկ հյուսվածքների նորագոյացությունների:

Սեքսոպաթոլոգիա
Սեքսոպաթոլոգի խորհրդատվությանը անհրաժեշտ է դիմել հետևյալ դեպքում՝
  • տղամարդկանց անպտղություն
  • սեռական օրգաններում առկա  բորբոքային և օրգանական փոփոխություններ
  • օրգանիզմի վաղաժամ ծերացման նշաններ, տղամարդու կլիմաքս
  • հղիության պլանավորում /բեղմնավորությունից առաջ տղամարդու համար նախատեսված խորհրդատվություն/
  • սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ
  • դեռահասների մոտ սեռական հասունացման ոչ ճիշտ ձևավորում
  • մետաբոլիկ սինդրոմ
  • խորհրդատվություն 45-50 տարիքային խմբում
Դոպլերոգրաֆիա տղամարդկանց արտաքին սեռական օրգանի - Սեքսոպաթոլոգի կողմից  իրականացվում է տվյալ հետազոտությունը անոթների արյան շրջանառությունը գնահատելու և էրեկտիվ դիսֆունկցիայի օրգանական պատճառները ախտորոշելու նպատակով:                                            
Մաշկաբանություն
Մաշկաբանը զբաղվում է մաշկի, մազերի, եղունգների, ճարպային և քրտնագեղձերի հիվանդություններով: Դերմատոլոգիան սերտ կերպով կապված է էնդոկրինոլոգիայի, մաշկավեներալոգիայի, ուռուցքաբանության, ալերգոլոգիայի և այլ բժշկական ուղղությունների հետ:
Մաշկը կամ էպիթելը հանդիսանում է մարդու ամենախոշոր օրգանը: Շրջապատող միջավայրի ազդեցությունը ամենաշատն է ներգործում մաշկի վրա: Մաշկի վիճակը խոսում է այն մասին, թե ինչքան է առողջ մարդը:
     Մաշկաբանին անհրաժեշտ է դիմել, եթե առկա են հետևյալ փոփոխությունները՝
  • մաշկի ցանավորում
  • ֆուրունկուլներ և թարախային գոյացություններ
  • խալերի և գորտնուկների առատ առաջացում, իրենց չափերի և գույնի կտրուկ փոփոխություն
  • մաշկի առանձին հատվածների կարմրություն և թեփոտում
  • մաշկի շարունակական քոր կամ այտուց
  • մաշկի բորբոքային կամ խոնավ հատվածներ
  • կորյակների առկայություն
Մաշկի ախտահարումների բոլոր ախտանշանները թվարկել դժվար է, բայց նույնիսկ եթե ախտահարման պատճառը ներքին օրգանների ախտահարումներն են, մեր փորձառու մաշկաբանը բացի իր կողմից նշանակված բուժումներից, հիվանդին կարող է ճիշտ ուղղորդել համապատասխան  մասնագետի մոտ:
 
Նեֆրոլոգիա /երիկամաբանություն
Նեֆրոլոգը զբաղվում է միզատար համակարգի մի շարք հիվանդությունների՝ պիելոնեֆրիտ, գլոմերալոնեֆրիտ, միզաքարային հիվանդություն, ցիստիտ, ուրետրիտ, և այլն,  ախտորոշման, բուժման և պրոֆիլակտիկ հարցերով:
Մեր կլինիկայում կարելի է անցնել լիարժեք հետազոտություններ ,ստանալ էֆեկտիվ բուժում:
Երիկամաբանին անհրաժեշտ է դիմել ,եթե առաջացել են ՝
  • միզարձակության ցանկացած տիպի խանգարումներ
  • զարկերակային ճնշման բարձրացում երիտասարդների մոտ կամ զարկերակային ճնշման հանկարծակի բարձրացում նորմոտոնիկ մեծահասակների մոտ
  • գոտկային ցավեր,որոնք կապված չեն շարժումների հետ և հնարավոր է ուղեկցվեն ջերմության բարձրացումով, դողով
  • դեմքի, ձեռքերի,ոտքերի այտուցներ
  • մեզի քանակի փոփոխություններ /ավելացում, պակասում/
  • մեզի կլինիկական անալիզի ցանկացած շեղում
  • երիկամի կառուցվածքի անոմալիաներ
         Հստակ՝
  • շաքարային դիաբետով տառապող  հիվանդները
  • շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններով տառապող հիվանդները
  • պարբերական հիվանդություն ունեցողները
  • հղիության շրջանում երիկամային բարդություններ կրած կանայք
 
Գինեկոլոգիա – Էնդոկրինոլոգիա

Էնդոկրին համակարգը հանդիսանում է կնոջ առողջության հիմքը: Ամենագլխավոր էնդոկրին գեղձը դա ձվարաններն են, դրա հետ մեկտեղ ձվարանների աշխատանքը անմիջականորեն կախված է նրանից, թե ինչպես են գործում մյուս էնդոկրին գեղձերը /վահանաձև գեղձ, մակերիկամներ, հիպոֆիզ, հիպոտալամուս/ և սերտ կապված է սիրտ-անոթային, նյարդային համակարգի, կրծքագեղձի ֆունկցիայի հետ:
Այդ համակարգի օղակներից մեկում խնդրի առաջացման դեպքում միանգամից նեգատիվ ազդում է մյուսների վրա:
Գինեկոլոգ-էնդոկրինոլոգի խնդիրը ճիշտ գտնել հիվանդության բանալին, պարզել ինչն է հանդիսացել առաջնային պատճառը:
Գինեկոլոգ-էնդոկրինոլոգի օգնությունը կարող է լինել կանանց և աղջիկներին ցանկացած տարիքային խմբում:
Գինեկոլոգ-էնդոկրինոլոգին անհրաժեշտ է դիմել, եթե ձեզ մոտ առկա են՝
  • ոչ կանոնավոր դաշտանային ցիկլ
  • կորյակներ
  • մազածածկույթի գերաճ
  • քաշի ավելցուկ կամ գերնիհարում
  • վարդագույն գծեր մարմնի վրա
  • դաշտանային ցիկլի խանգարումներ, այդ թվում առատ և ցավոտ ցիկլ, ինչպես նաև ցիկլից առաջ ինքնազգացողության վատացում
  • կրծքագեղձի ցավ
  • անպտղության խնդիր կամ հղիության ընդհատման վտանգ
  • հղիության պլանավորում կամ այդ հարցի գրագետ հետաձգում
  • վաղաժամ մենոպաուզա /սկսած 40 տարեկանից/
  • կլիմատերիկ խանգարումներ՝ դաշտանային ցիկլի խանգարումներ /արյան ավելացում կամ պակասում/, քրտնարտադրության ավելացում, ջերմահորդանք, քնի խանգարումներ, զարկերակային ճնշման բարձրացում, ավելորդ քաշ, ցավեր ողնաշարում և հոդերում;
  • էնդոմետրիոզ
  • ձվարանների կիստա
  • արգանդային արնահոսություններ
Ժամանակին դիմելը թույլ է տալիս լուծել այս խնդիրների մեծ մասը:
 
Գինեկոլոգիա
   
Գինեկոլոգը մեր կենտրոնում զբաղվում է հիվանդությունների ախտորոշման, բուժման, ինչպես նաև պրոֆիլակտիկ հարցերով:
Գինեկոլոգի մոտ պարբերաբար հաճախումը հանդիսանում է պարտադիր յուրաքանչյուր կնոջ համար: Ախտորոշման ժամանակակից մեթոդները, որոնցով հագեցած է մեր կլինիկան, թույլ են տալիս հայտնաբերել գինեկոլոգիական հիվանդությունները վաղ շրջանում
Գինեկոլոգն է օգնում ընտանիքի պլանավորման հարցում, ինչպես նաև կոնտրացեպցիայի ընտրության մեջ:
Տրանսվագինալ սոնոգրաֆիա-Դա ներհեշտոցային՝ արգանդի, վզիկի, ձվարանների, արգանդային փողերի գերձայնային հետազոտություն է :
Տրանսվագինալ սոնոգրաֆիան ինֆորմացիայի տեսակետից գերազանցում է կանացի փոքր կոնքի օրգանների տրանսաբդոմինալ  հետազոտությանը:

ՈՒրոլոգիա

Ժամանակակից ուրոլոգիան հագեցած է ախտորոշման և բուժման անհրաժեշտ վերջին սերնդի սարքավորումներով:
Ուրոլոգին  պետք է դիմեն և տղամարդիկ, և կանայք, հետևյալ ախտանշանների դեպքերում՝
  • միզարձակության պրոցեսի խանգարում և մեզի գույնի փոփոխություններ
  • գոտկային հատվածում սուր և բութ ցավեր, որոնք կապ չունեն շարժման հետ: Ոչ հազվադեպ այսպիսի ցավային զգացողությունները        հանդիսանում են երիկամա-միզածորանային քարերի առկայության նշաններ:
  • սեքսուալ խանգարումներ;
  • ցավ շեքում, ամորձիներում, հետանցքի շուրջը, գոտկատեղում;
  • ցավեր որովայնի ստորին հատվածում;
  • այսպես կոչված ասթենովեգետատիվ սինդրոմ՝ թուլություն, գերհոգնածություն, աշխատունակության իջեցում, գրգռվածություն, անկայուն տրամադրություն, քնի խանգարում, գերքրտնադրություն, պուլսի հաճախականություն և այլն:Այսպիսի սինդրոմ շատ հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ, խրոնիկական պրոստատիտի դեպքում:
Վերջի երկու սինդրոմները կարող են ուղեկցվել ջերմության բարձրացումով, ընդհանուր ինքնազգացողության վատացումով, ախորժակի երկարատև կորստով, ծարավի զգացողությունով: Այս դեպքում ուրոլոգին այցելելը դառնում է անհապաղ:
Մեր կլինիկայում ուրոլոգի կողմից իրականացվում է գործիքային ֆունկցիոնալ հետազոտություն:

Ուրոֆլոումետրիա

Միզարձակության ժամանակ մեզի ծավալային գրանցման մեթոդ է, որոշելու համար միզապարկի մկանների կծկողական ակտիվությունը   միզուկի դժվար անցանելիության ժամանակ
Ցիստոտոնոմետրիա թույլ է տալիս որոշել միզապարկի մկանային շերտի վիճակը և ֆունկցիան:
19