Ծառայություններ

ՆՅԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ

Նյարդաբանական կլինիկան մասնագիտացված կլինիկա է, որտեղ ներգրաված են նևրոլոգներ,  ակնաբույժ, կլինիկական նեյրոֆիզիոլոգ, ֆունկցիոնալ ախտորոշման բժիշկներ, որոնք ախտորոշում և բուժում են կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգի, հենաշարժային ապարատի և նյարդաբանական խնդիրներով հիվանդների: Կլինիկա դիմող  հիվանդների մոտ առաջնային խնդիրն է բացառել նևրոլոգիական  օրգանական պաթոլոգիաները: Կենտրոնական նյարդային համակարգի  հիպերտոնիկ հիվանդությունների դեպքում ակնային պաթոլոգիաների    խորհրդատվությունը  իրականացնում է ակնաբույժը:

Էխոէնցեֆալոգրաֆիա

Էխոէնցեֆալոգրաֆիա (ԷխոԷԳ) – գլխուղեղի հետազոտման ոչ ինվազիվ մեթոդ է: Այս մեթոդի հիմնական առավելությունը կայանում է նրանում, որ սա տալիս է հնարավորություն արագ ախտորոշել այն հիվանդությունները, որոնք բերում են ներգանգային կառուցվածքների տեղաշարժման: ԷխոԷԳ նաև հանդիսանում է սկրինինգային միջոց գլխուղեղի ծավալային գոյացությունների, հիպերտենզիոն համախտանիշի նախնական ախտորոշման համար:

 Էլեկտրոէնցեֆալոգրաֆիա

Էլեկտրոէնցեֆալոգրաֆիա (ԷԷԳ)  – հանդիսանում է միակ մեթոդը, որը թույլ է տալիս բարձր ճշգրտությամբ տարբերակել էպիլեպսիան այլ պաթոլոգիական վիճակներից:


Հետազոտվում է կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիան, ախտորոշվում է գլխուղեղի օրգանական ախտահարումները, նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումները:

 Նեյրոմիոգրաֆիա
  
Նեյրոմիոգրաֆիա   – առաջին հերթին կատարվում է պերիֆերիկ նյարդերի, ներվարմատների, մկանների, ողնուղեղի ախտահարումների ախտորոշման համար, որոշվում է մակարդակը և ախտահարման աստիճանը:

ԷՆՄԳ ունի որոշիչ նշանակություն շարժողական այն խանգարումների տարբերակիչ ախտորոշման դեպքում, որոնք ունեն կենտրոնական ծագում (տիկեր, Պարկինսոնի հիվանդություն և այլն):

Մեթոդը թույլ է տալիս՝ 
  •   որոշել նյարդային թելիկներով իմպուլսի անցման արագությունները
  •   որոշել պերիֆերիկ նյարդերի ախտահարման տեղակայուն ընթացքը
  •    գնահատել մկանային կծկումները ի պատասխան էլեկտրական իմպուլսով գրգռման
Արտագանգային և ներգանգային անոթների դոպլեր հետազոտություն
Արտագանգային և  տրանսկրանիալ դոպլերոգրաֆիան հնարավորություն է տալիս ախտորոշել անոթների խցանումները, նեղացումները, դեֆորմացիաները, անևրիզմաները, միկրոէմբոլները, անոթային սպազմները, հետևել գլխուղեղի կոլատերալ շրջանառության փուլերի զարգացմանը :

Աչքի  հետազոտություններ

կատարվում է ակնահատակի  հետազոտում, ակնահատակի ճնշման և տեսողության սրության որոշում,  պերիմետրիա:
19