Ծառայություններ

ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ

   
“ԴԻԱԳՆՈՍՏԻԿԱ” Բժշկական Միավորումը 
սկսած 2016թ.-ից Երևան քաղաքի բնակչությանը տրամադրում է նաև ամբուլատոր պոլիկլինակական ծառայություններ պետական պատվերի շրջանակներում, ինչպես քաղաքային պոլիկլինիկաները՝ ԱՆՎՃԱՐ հիմունքներով. 
  •  Թերապևտի խորհրդակցություն
  •  Նեղ մասնագետների խորհրդակցություն րստ թերապևտի ուղեգրման/      սրտաբան,նյարդաբան,էնդոկրինոլոգ,գինեկոլոգ, մաշկաբան, ուռուցքաբան,վիրաբույժ, քիթ-կոկ.-ականջաբան/    
  • Գործիքային հետազոտություններ /սոնոգրաֆիա, ԷՍԳ, ռենտգենագրաֆիա/
  • Լաբորատոր հետազոտություններ /բիոքիմիական,  արյան և մեզի ընդհանուր հետազոտություններ և այլն/
  • Դիսպանսեր հսկողություն` շաքարային դիաբետի, բրոնխիալ ասթմայի, սիրտանոթային հիվանդությունների դեպքում
  •  Անվճար դեղորայքի տրամադրում /ըստ պետ. պատվերով նախատեսված կարգի/ 
  •  Տեղեկանքների, հիվանդանոցային ուղեգրերի, անաշխատունակության թերթիկների տրամադրում
  •  Տնային այցեր
Բժշկական կենտրոնի գործիքային, լաբորատոր ախտորոշումը ներգրավում է նորագույն տեխնիկայով հետազոտումներ`  որոնք (վերը նշված ցանկից դուրս) պոլիկլինական ծառայությանը կցվաց հաճախորդներին կտրամադրվեն 30 տոկոս զեղչով:
Քաղաքացիները կարող են կցվել ԴԻԱԳՆՈՍՏԻԿԱ ԲԿ  պոլիկլինիկային   դիմելով մեզ և  լրացնելով  կցագրման դիմումը:
Լրացման ամսաթվին հաջորդող ամսվա սկզբից քաղաքացին կարող է ստանալ բժշկական ծառայություններ:

Ուշադրություն
Մեր պոլիկլինիկայի այն հաճախորդները, որոնք  միաժամանակ կհանդիսանան  նաև Սոց.փաթեթի շահառուներ, կօգտվեն ինչպես տարեկան պարտադիր բուժզննումից, այնպես ել կենտրոնում գործող,  պետության կողմից  անվճար տրամադրվող դժվարամատչելի հետազոտություններից`  համակարգչային շերտագրում, էխոկարդիոգրաֆիա, մագիստրալ անոթների դոպլեր և դուպլեքս, տրեդմիլ-տեստ, էխոէնցեֆալոգրաֆիա, նեյրոմիոգրաֆիա, գաստրոսկոպիա, կոլոնոսկոպիա, սպիրոմետրիա, հորմոնալ, իմունոլոգիական և օնկոմարկերների  հետազոտություններ:

Բժիշկներ

Զարուհի Բեգլարյան
Զարուհի Բեգլարյան
թերապևտ
19