Ծառայություններ

ՌԱԴԻՈԼՈԳԻԱ

«Դիագնոստիկա »  ԲԿ ռադիոլոգիական կենտրոնը  բազմապրոֆիլային է և իր մեջ ներառում է տարբեր  մեթոդներ` ռենտգեն-հետազոտություններ,  մամոգրաֆիա, համակարգչային տոմոգրաֆիա և ուլտրաձայնային հետազոտություններ:

Այստեղ աշխատում են փորձառու բժիշկ-ռադիոլոգներ, որոնք վերապատրաստվել են Եվրոպայի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության լավագույն կլինիկաներում,   նաև   Բժշկական համալսարանի հետբուհական շարունակական կրթության ,,կլինիկական ախտորոշման,, ամբիոնի դասախոսներ են: Դիագնոստիկա ԲՄ ն հանդիսանում է Երևանի բժշկական համալսարանի ուսումնական բազա:

Կենտրոնի բժիշկների որակյալ աշխատանքի հիմքում ընկած է թիմային մոտեցումը՝ հիվանդության ախտորոշման համար անհրաժեշտ և միմյանց լրացնող   կրկնակի հետազոտությունների կատարումն ու  արդյունքների քննարկումը, առանձնակի ուշադրություն դարձնելով  հետազոտությունների ոչ ինվազիվ մեթոդներին:

 Ռադիոլոգիական ծառայություններ՝
  • Համակարգչային տոմոգրաֆիա
  • Ռենտգեն ծառայություն
  • Մամոգրաֆիա                                  
  • Ուլտրաձայնային հետազոտություն

ՌԵՆՏԳԵՆ   ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ 

Չնայած այն փաստին, որ այժմ առկա են նորագույն տեխնոլոգիաներ, ռենտգեն հետազոտության մեթոդները մնում են առաջատար բազմաթիվ ախտահարումների ախտորոշման ժամանակ, քանի որ ռենտգեն հետազոտությունները կատարվում են ավելի արագ և պահանջում են  պացիենտի ավելի քիչ նախապատրաստման միջոցառումներ, ինֆորմատիվ են և մատչելի:
    Ռենտգեն հետազոտությունները թույլ են տալիս  նախ հայտնաբերել և ախտորոշել պաթոլոգիան, հետո որոշել տվյալ  փոփոխությունների տեղակայությունը և բուժման ընթացքի  դինամիկան:
Կենտրոնը հագեցած է   ժամանակակից  SIEMENS ֆիրմայի թվային սարքով:
Ռենտգեն հետազոտության ժամանակ հետազոտվողի նախապատրաստում չի պահանջվում բացառությամբ մարսողական համակարգի հետազոտությունների:

  
Մամոգրաֆիա

Մամոգրաֆիան կրծքագեղձի ռենտգեն հետազոտություն է,  որն  անցկացվում է պրոֆիլակտիկ  40 տ. ից բարձր կանանց , կախված  տարիքից  հետազոտություններ տարվա ընթացքում   հնարավոր  է կատարվի  մի  քանի  անգամ , հատկապես կրծքագեղձի,  նոր սկսվող նորագոյացությունները հայտնաբերելու նպատակով:

 
Համակարգչային  տոմոգրաֆիա

    Համակարգչային տոմոգրաֆիան հանդիսանում է բարձր տեխնոլոգիական մեթոդ:
Թվային պատկերները, որոնք ստանում են մուլտիսպիրալային ԿՏ-ով ավելի մանրակրկիտ են, քան ռենտգենգրաֆիայի դեպքում:
    “Siemens”  ժամանակակից ֆիրմայի մուլտիսպիրալային համակարգչային տոմոգրաֆը առանձնանում է սկանավորման բարձր արագությամբ, նորագույն ծրագրային հնարավորությունը թույլ է տալիս ստանալ պատկերի եռաչափ մուլտիպլանար և ծավալային ռեկոնստրուկցիա:
Համակարգչային շերտագրության շնորհիվ կարող ենք հայտնաբերել գլխուղեղի, որովայնի խոռոչի և կրծքավանդակի օրգանների հետորովայնային տարածության և փոքր կոնքի անոթների, Քթի հավելյալ խոռոչների, կմախքի ոսկրերի և հոդերի, ողնաշարի և  բազմաթիվ պաթոլոգիական պրոցեսները, ինչպես նաև որոշելու բնույթը, տարածվածության աստիճանը  և  վասկուլյարիզացիան:


 Ն/ե բոլյուսային ՀՇ անգիոգրաֆիկ հետազոտություն
կատարվում է ուռուցքների, անոթային անոմալիաների հայտնաբերման,  արդեն հայտնաբերված ուռուցքների արյունամատակարարման բնույթը և  փոխհարաբերությունը մագիստրալ անոթների հետ որոշելու համար, պորտալ հիպերտենզիայի դեպքում, թոքային անոթների այնպիսի վտանգավոր բարդության  ժամանակ, ինչպիսին է թոքային զարկերակի տրոմբո-էմբոլիան:
ն/ե կոնտրաստավորում ոչ բոլյուսային
կատարվում է Երիկամների ,միզատար ուղիների, միզապարկի հիվանդությունների, ուռուցքների, մեզի հոսքի խանգարումների դեպքում  
Աղիների կոնտրաստավորում խմելու եղանակով  հաստ և բարակ աղիների, փոքր կոնքի օրգանների հետազոտության ժամանակ, որպես անհրաժեշտ  նախապատրաստում:
Վիրտուալ կոլոնոսկոպիա աղիքի կոնտրաստավորմամբ՝ հաստ աղիքի հետազոտություն- կլիզմայի եղանակով:

Համակարգչային շերտագրությունը իրականացնում է հետևյալ հետազոտությունները.
  • գլխուղեղ
  • ակնագնդերի շրջան
  • հարքթային խոռոչներ
  • դիմածնոտային հատված
  • պարանոցի օրգաններ
  • ողնաշարի պարանոցային հատված
  • կրծքավանդակի օրգաններ (թոքեր,միջնորմ)
  • հետորովայնային հատվածի օրգաններ
  • փոքր կոնքի օրգաններ
  • ողնաշարի կրծքային հատված
  • ողնաշարի գոտկա-սրբանային հատված
  • վերին վերջույթներ (հոդերը ներառյալ)
  • ստորին վերջույթներ (հոդերը ներառյալ)
  • հաստ և բարակ աղիներ
  • ԿՏ անգիոգրաֆիա


Գերձայնային ախտորոշում

Ներկայումս գերձայնային հետազոտությունը հանդիսանում է բարձր ինֆորմացիոն, անվնաս մեթոդներից մեկը: Այն տալիս է հնարավորություն տալ մորֆոլոգիական և ֆունկցիոնալ լիարժեք գնահատական, հետազոտվող մարդու օրգանիզմի համար: Այդ իսկ պատճառով այն հանդիսանում է ախտորոշման մեջ առաջին քայլը:

“Դիագնոստիկա” ԲՄ ռադիոլոգիական կենտրոնի գերձայնային ախտորոշման բաժանմունքը հագեցված է ժամանակակից GE  firm 2D,3D սարքավորումներով:
Մեզ մոտ աշխատում են բարձր որակավորում ստացած մասնագետներ, որոնք Հայաստանի այս բնագավառի ակունքներում են կանգնած և անցել են որակավորում ինչպես արտասահմանյան առաջատար տարբեր կլինիկաներում, այնպես էլ Ռուսաստանի դաշնության կլինիկաներում և ունեն բազմաթիվ տարիների մասնագիտական փորձ և  հանդիսանում  են  բժշկական համալսարանի դասախոսներ :

Բաժանմունքում կատարվում են ԳՁՀ- հետևյալ տեսակները.
  •  փոքր կոնքի օրգանների և որովայնային հատվածի սոնոգրաֆիա
  •  վահանաձև և հարվահանաձև գեղձերի սոնոգրաֆիա
  •  թքագեղձի սոնոգրաֆիա
  •  փափուկ հյուսվածքների և ենթամաշկային գոյացությունների սոնոգրաֆիա
  •  կրծքագեղձի սոնոգրաֆիա
  •  լիմֆատիկ հանգույցների սոնոգրաֆիա
  •  կանանց փոքր կոնքի օրգանների սոնոգրաֆիա և ֆոլիկուլոմետրիա
  •  պարանոցի օրգանների համալիր սոնոգրաֆիա
  •  փոշտի օրգանների սոնոգրաֆիա
  •  տրանսվագինալ սոնոգրաֆիա
  •  հոդերի սոնոգրաֆիա
Գերձայնային հետազոտությունը գինեկոլոգիայում թույլ է տալիս հայտնաբերել կանանց վերարտադրողական համակարգի հիվանդությունները վաղ շրջանում մինչև կլինիկական նշանները, ինչը  հնարավորություն է  տալիս է էֆեկտիվ բուժման արդյունքի:
Այդ իսկ պատճառով էլ կանանց առողջության պահպանման և ճիշտ ժամանակին բուժումը սկսելու համար, խիստ անհրաժեշտ է պրոֆիլակտիկ նպատակով  տարին մեկ անգամ կատարել հետազոտություն:

Վահանաձև գեղձի գերձայնային հետազոտություն

Վահանաձև գեղձի գերձայնային հետազոտությունը հանդիսանում է ամենաէֆեկտիվ, անվնաս և բարձր ինֆորմացիոն  մեթոդը, որը թույլ է տալիս հայտնաբերել նույնիսկ մանրագույն գոյացությունները (կիստա, ուռուցքներ), ինչպես նաև ցանկացած կառուցվածքային  փոփոխությունները, որոնք առաջանում են վահանաձև գեղձի հիվանդությունների ժամանակ:
Գերձայնային հետազոտությունը հնարավորություն է տալիս վիզուալիզացնել նույնիսկ ամենափոքր պաթոլոգիական գոյացությունները 1-2 մմ տրամագծով, իսկ ավելի մեծ գոյացությունների առկայության դեպքում (3 մմ և ավելի) մեծ հավանականությամբ որոշում են բարորակ կամ չարորակ լինելու բնույթը, ինչպես նաև գնահատվում է շրջակա լիմֆատիկ հանգույցները,  անհրաժեշտության  դեպքում  կատարվում է պունկցիոն  բիոպսիա:


Կրծքագեղձի գերձայնային հետազոտություն

Կրծքագեղձի գերձայնային հետազոտությունը  անվնաս, մատչելի  մեթոդ է, որը կիրառվում է ինչպես պրոֆիլակտիկ նպատակով, այնպես էլ տարբեր հիվանդությունների  համապատասխան գանգատների դեպքում:
Ավելի ճշգրիտ ախտորոշման համար  գերձայնային հետազոտության հսկողության տակ  կատարվում է բիոպսիա: Կրծքագեղձի հետազոտության ժամանակ անպայման կատարվում է շրջակա լիմֆատիկ հանգույցների հետազոտություն:


Հոդերի ուլտրաձայնային հետազոտություն

Հենաշարժիչ համակարգի գերձայնային հետազոտությունը հանդիսանում է կարևոր գերձայնային հետազոտություն, որը թույլ է տալիս հետազոտել ոչ միայն ոսկրային և մկանային կառուցվածքները, այլ նաև աճառները, կապանները, հոդապարկերը և հոդի խոռոչում հեղուկի առկայությունը և բնույթը: Այն անվնաս,  ոչ ինվազիվ, և թույլ է տալիս հետազոտել հոդը հավաստի ժամանակում նրա դիրքի փոփոխության ժամանակ:

Ցուցումները
  •  ոչ ոսկրային կառուցվածքների հետտրավմատիկ և հետվիրահատական փոփոխությունները
  •  հոդերում ցավային սինդրոմի առկայություն
  •  խոշոր հոդերի (ուսային, արմնկային, նախադաստակային, դաստակային, կոնքազդրային, ծնկային, սրունքոտնաթաթային, ոտնաթաթի հոդերը), ինչը շատ կարևոր է արթրոզների և արթրիտների ժամանակ:
  •   հսկողություն հոդերի բուժման ընթացքում
19