Ծառայություններ

ՍՐՏԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ

Մեր կենտրոնի սրտաբանական կլինիկան զբաղվում է սիրտ-անոթային, սիրտ-թոքային համակարգի, ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման հարցերով, ունի ժամանակակից ախտորոշման միջոցներ, բարձր որակավորում անցած մասնագետներ, ինչը և թույլ է տալիս ախտորոշել հիվանդությունները վաղ շրջանում և անցկացնել էֆեկտիվ բուժում:
Կլինիկայում աշխատում են բժիշկներ հետևյալ մասնագիտություններով՝ 
  • սրտաբան
  • անոթաբան
  • թոքաբան
  • ռևմատոլոգ
  • էխոսրտագրություն
  • տրեդմիլ- թեսթ
  • անոթային դուպլեքս հետազոտություն
  • հոլտեր մոնիտորինգ
  • շնչական ֆունկցիայի որոշում
  • հոդերի սոնոգրաֆիա
Սրտաբան

Սրտաբանին անհրաժեշտ է դիմել, եթե առկա են ցանկացած բնույթի և տեղակայման ցավեր կրծքավանդակում, հատկապես եթե՝
  •       նրանք առաջանում են հետկրծոսկրային  և կրծքավանդակի ձախ հատվածում, “սրտի շրջանում”
  •       ճառագայթում են դեպի պարանոցը, ստորին ծնոտը, ձախ ձեռքը, վերին վերջույթները
  •        առաջանում են ֆիզիկական, ծանրաբեռնվածությունից հետո կամ հուզական սթրեսի ժամանակ
2.      Հևոց և հանկարծակի առաջացած խեղդման նոպաներ գիշերային ժամերին
3.      Սրտի անկանոն աշխատանք
4.      Արագացած կամ շատ դանդաղ սրտի զարկեր
5.      Գիտակցության կորստի էպիզոդներ
6.      Զարկերակային ճնշման բարձրացում ավելի քան 140/90
7.      Զարկերակային ճնշման իջեցում 90/60-ից ցածր
8.      Շրթունքների կապտավուն գույն
9.      Ստորին վերջույթների այտուցներ
10.    Ժառանգական ֆակտոր /սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ ընտանիքում/
   
Անոթաբան

Անոթաբանը զբաղվում է անոթների ինչպես բնածին, այնպես էլ ձեռք բերովի հիվանդություններով և նրանց պրոֆիլակտիկայի հարցերով:
Անոթաբանին անհրաժեշտ է դիմել, եթե առկա են՝

    1.      Զարկերակային ախտահարման նշաններ՝
  •       հաճախ նկատվող վերջույթների թմրածություն
  •       թուլություն վերջույթներում
  •       մկանների ջղաձգություն
  •       ցավեր քայլելիս կամ վազքի ժամանակ
  •       վերջույթների սառնություն կամ գունատություն
  •       մարդը կաղում է, չնայած հոդերում բացակայում են բորբոքային պրոցեսները
   2.      Երակային ախտահարման նշաններ՝
  •       այտուցներ ստորին վերջույթներում, ավելի արտահայտված երեկոյան ժամերին
  •       մաշկի մուգ կարմրավուն գույն
  •       անոթային աստղիկների առաջացում
  •       երկար չբուժվող խոցեր
  •       նկատելի լայնացած երակներ
 
Թոքաբան

Թոքաբանը զբաղվում է թոքային համակարգի /շնչափող, բրոնխներ, թոքեր, պլևրա/ և վերին շնչառական ուղիների /քիթ, կոկորդ, ըմպան/ հիվանդությունների ախտորոշման և բուժման հարցերով:
Թոքաբանությունը  սերտորեն կապված է ալերգոլոգիայի և սրտաբանության հետ:
Թոքաբանին անհրաժեշտ է դիմել, եթե առկա են հետևյալ ախտանիշները՝
  •   հազ
  •   ծխողի հազ /խորխի առկայությամբ/
  •   հևոց հանգիստ վիճակում
  •   հևոց թույլ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ
  •   հևոց դժվարացած արտաշնչումներով
  •   խեղդոց
  •   ճնշման զգացողություն կրծքավանդակում
  •   ցավոտ շնչառություն
  •   ասթմատիկ ստատուս
  •   պուլսի հաճախացում

Ռևմատոլոգ

Ռևմատոլոգը զբաղվում է հոդերի, ջլերի բորբոքային և այլ հիվանդությունների, աուտոիմուն հիվանդությունների, վասկուլիտների ախտորոշման և բուժման հարցերով:
Ռևմատոլոգիական հիվանդների վաղ ախտորոշումը և բուժումը թույլ է տալիս պահպանել հոդերի ու ներքին օրգանների ֆունկցիան, զգալի պակասեցնել հիվանդության նշանները, դանդաղեցնել ընթացքը և հաշմանդամություն առաջացնող փոփոխությունները հոդերում և հարհոդային հյուսվածքներում: Անհրաժեշտ է ժամանակին դիմել մասնագետին: Ճիշտ և ժամանակին բուժումը թույլ է տալիս բարելավել պացիենտի կյանքի որակը:
Ռևմատոլոգին անհրաժեշտ է դիմել, եթե առկա են՝
  •   ցավեր մկաններում և հոդերում 
  •   հոդերում շարժման սահմանափակում առավոտյան ժամերին
  •   մեջքում “փայտացման” զգացողություն, հատկապես գոտկա-սրբանային հատվածում տղամարդկանց մոտ
  •   ձևախախտ և այտուցվածություն հոդի շրջանում
  •   ցանավորում կամ հանգուցավոր գոյացություն մաշկի վրա վարդագույնից մինչև կարմրակապտավուն գույնի
  •   մաշկի պնդացման հատվածներ՝ զգայնության խանգարումով, արտաքին տեսքի փոփոխությունով
  •   վերջերս տարած նոր աղիքային կամ ուրոգենիտալ ինֆեկցիա
  •   գլխացավ հստակ տեղակայումով, հատկապես եթե ուղեկցվում է սուբֆեբրիլ ջերմությունով, առատ                          քրտնարտադրությամբ կամ թուլությունով
  •   մանկաբարձական պաթոլոգիա՝ պտղակրելախախտ չպահպանվող հղիության, սպոնտան աբորտ    
Էլեկտրոկարդիոգրաֆիա /ԷԿԳ/

Դա սրտի էլեկտրական պոտենցիալների գրանցման մեթոդ է, որը թույլ է տալիս մանրակրկիտ բնութագրել հաղորդչականության խանգարումը, որոշել օջախային փոփոխությունների տեղակայությունը /ինֆարկտ, սպիացում/, հայտնաբերել սրտի խոռոչների գերծանրաբեռնվածության նշաններ, անցկացնել հիվանդության մոնիտորինգ, գնահատել բուժման արդյունավետությունը:

Հոլտեր-մոնիտորինգ ԷԿԳ

Հոլտեր-մոնիտորինգը դա հետազոտվողի, օրվա ընթացքում ազատ ապրելակերպի պայմաններում   ԷԿԳ-ի երկարատև գրանցումն է .
Կիրառման նպատակն է՝
  •   սրտի ռիթմի խանգարումների հայտնաբերում օրվա ընթացքում;
  •   վազոսպատիկ ստենոկարդիայի և սրտամկանի անցավ իշեմիայի հայտնաբերում
ԷԿԳ ծանրաբեռնվածության չափաբաժնով /տրեդմիլ-թեսթ/

     Տրեդմիլ թեսթը դա սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ախտորոշման ֆունկցիոնալ մեթոդ է, որի ժամանակ կատարվում է ԷԿԳ հետազոտություն ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, հատուկ վազուղու վրա:

Էխոսրտագրությունը /դոպլեր հետազոտությունով/
Այն թույլ է տալիս հերքել բնածին արատները և սիրտ-անոթային պաթոլոգիաները,  գնահատել
  •   սրտի խոռոչների չափսերը
  •   փորոքների պատերի հաստությունը
  •   փականային ապարատի վիճակը   
  •   փորոքների գլոբալ և տեղային կծկումները
  •   խոռոչներում տրոմբոզի առկայությունը
  •   սրտի խոռոչներում և խոշոր անոթներում արյան հոսքի արագությունը 

Դուպլեքս հետազոտություն
 
պերիֆերիկ և մագիստրալ անոթների- անոթի հետազոտության որակական մեթոդ է, որը թույլ է տալիս “տեսնել” անոթը, նրա լուսանցքը, պատը, հոսքի բնույթը:
Պերիֆերիկ անոթների դուպլեքս հետազոտություն խորհուրդ է տրվում կատարել հետևյալ անոթային պաթոլոգիայի նշանների և հայտնաբերված հիվանդությունների դեպքերում.

  •    ջղաձգություն,
  •   ցավի և ծանրության զգացողություն վերջույթներում,
  •   թմրածություն,
  •   անոթային աստղիկների առկայություն կամ
  •   ենթամաշկային լայնացում
  •   աթերոսկլերոզ,
  •   շաքարային դիաբետ,
  •   տրոմբոֆլեբիտ,
  • վարիկոզ հիվանդություն:
  • թրոմբոզ
  • տրոֆիկ խոցեր
  • ֆլեբեկտոմիայից առաջ երակների տեղակայման նշում
 Դուպլեքս սկանավորում գլխուղեղի մագիստրալ անոթների-հանդիսանում է գլխուղեղային արյան շրջանառության պաթոլոգիաների ախտորոշման հիմնական մեթոդներից մեկը:
      Ցուցումներն են՝
  •   անհայտ ծագման հաճախակի գլխացավեր
  •   սուր /ինսուլտ/ կամ խրոնիկ ցերեբրավասկուլյար անբավարարության կլինիկական նշաններ
  •   լծային երակների պաթոլոգիաների կլինիկական նշաններ /թրոմբոզներ/
  •    համակարգային հիվանդների առկայություն, որոնք հանդիսանում են պոտենցիալ պատճառ ուղեղային արյան շրջանառության խանգարման /շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտենզիա, վազկուլիտներ և այլն/
  •   անոթների համակարգային ախտահարման ժամանակ այլ զարկերակային բասեյների ախտահարման նշաններ
  •   անոթը շրջապատող օրգանների և հյուսվածքների պաթոլոգիաների անոթը ճնշելու հավանականությամբ վիրահատությունների պլանավորումների դեպքում /սիրտ-անոթային համակարգ, որովայն և փոքր կոնք/
 Դուպլեքս սկանավորումը որովայնային աորտայի և ստորին սիներակի  ցուցված է 
  •   աթերոսկլերոզի
  •   աորտայի անևրիզմայի կասկածի դեպքում
  •   չարորակ հիպերտենզիայի դեպքում/հետազոտվում են երիկամային անոթները/
  
Դոպլեր հետազոտություն

Վերին վերջույթների դոպլերոգրաֆիան  ցուցված է, եթե կան՝
  •   թրոմբոզներ
  •   Ռեյնոյի հիվանդություն
  •   վերին կրծքային ապերտուրայի սինդրոմ     
Դոպլերոգրաֆիա   սառեցման փորձով ցուցված է ,եթե կա
  •   դաստակների թմրածություն կամ այտուցվածություն
  •   դաստակների գույնի փոփոխություն
Արտաքին շնչառության ֆունկցիայի հետազոտություն

Արտաքին շնչառության ֆունկցիայի հետազոտություն դեղաբանական փորձով- հետազոտության ժամանակ կիրառում են ֆունկցիոնալ փորձեր՝ հետազոտում են արտաքին շնչառության չափանիշները բրոնխոլայնացնող միջոցների կիրառման դեպքում պրովակացիոն փորձերի ժամանակ / նյութերի ինհալացիա, որոնք առաջացնում են բրոնխների սպազմ/ սթրես-փորձով ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ:

Հոդերի սոնոգրաֆիա

Հոդերի գերձայնային հետազոտությունը հանդիսանում է մատչելի և ինֆորմատիվ մեթոդ, որը թույլ է տալիս գնահատել ոչ միայն ոսկրային և աճառային , այլ նաև փափուկ հյուսվածքային ստրուկտուրաները, ինչպիսիք են մկանները, ջլերը, կապանները, ինչը բացարձակ հնարավոր չէ ռենտգենյան հետազոտության ժամանակ:
Գերձայնային հետազոտությունը թույլ է տալիս վաղ շրջանում հոդերում և փափուկ հյուսվածքային կոմպոնենտներում հայտնաբերել բորբոքային և դեստրուկտիվ փոփոխությունները, որոշել մինիմալ քանակի ազատ հեղուկի առկայությունը հոդի խոռոչում , գնահատել հեղուկի բնույթը:

Գերձայնային հետազոտության առավելությունները՝
  •  ախտորոշումը իրականացվում է ռեալ ռեժիմի պայմաններում, թույլ է տալիս հետազոտել հոդը շարժման ժամանակ;
  •  բարձր զգայնության սարքը արտացոլում է կոլլագենային թելիկների ստրուկտուրան;
  •  ի տարբերություն ռենտգենյան հետազոտության հնարավոր է հոդի խոռոչում հեղուկի հայտնաբերում
  •  բուժումից հետո գերձայնային հետազոտությունը թույլ է տալիս գնահատել բուժման արդյունավետությունը
Գերձայնային հետազոտության ժամանակ հետազոտում են ուսային, արմնկային, կոնքազդրային, ծնկային, սրունք-թաթային հոդերը, դաստակի հոդերը և կրնկոսկրը:

Ցուցումներ
  •  Ցավ, շարժումների սահմանափակում, հոդի այտուցվածություն, ձևախախտ
    Հարհոդային հատվածի ծավալա-փափուկ հյուսվածքային  կամ հեղուկային գոյացություններ
  • Վնասվածքներ մկանների, կապանաջլային ստրուկտուրաների, մենիսկների /ծնկան հոդերի/, հեմարթրոզ /վաղ ախտորոշում, բուժման ընթացքի կամ հիվանդության ընթացքի դինամիկ հսկողություն/
  • Օստռեարթրոզ /վաղ ախտորոշում, բուժման ընթացքի կամ հիվանդության ընթացքի դինամիկ հսկողություն/
  • Օստեոխոնդրոպաթիաներ
  • Լրացուցիչ ներառուկներ հոդի խոռոչում՝ խոնդրոմատոզ, “հոդային մկնիկներ”
  • Հոդի ախտահարում համակարգային հիվանդությունների ժամանակ՝ ռևմատոիդ արթրիտ, պսիորիատիկ արթրիտ, պոդագրա և այլն /վաղ ախտորոշում, բուժման ընթացքի կամ հիվանդության ընթացքի դինամիկ հսկողություն/
    Բեյկերի կիստաների ախտորոշում, նաև Բեյկերի կիստայի պատռվածք:
19