Բժշկական ապահովագրություն

Հայաստանի Հանրապետությունում բժշկական ապահովագրության ներդրումն ուղղված է բժշկական օգնության որակի և մատչելիության բարձրացմանը:
«Դիագնոստիկա » ԲԿ-ում  գործում է բժշկական ապահովագրության ծառայություն, որը  համագործակցում է «Նաիրի ինշուրանս», «Ինգո Արմենիա», «Ռեսո», «Ռոսգոստրախ Արմենիա», «Գարանտ ինշուրանս», «Սիլ ինշուրանս»,«Արմենիա ինշուրանս», ապահովագրական ընկերությունների հետ:
Բժշկական ապահովագրության շրջանակներում Հայաստանի  քաղաքացիները հնարավորություն ունեն «Դիագնոստիկա» ԲԿ-ում ստանալ խորհրդատվություն, անցնել ամբուլատոր հետազոտություն՝ հաջորդող ամբուլատոր բուժմամբ:
«Դիագնոստիկա» ԲԿ-ի ապահովագրական ծառայության աշխատակիցների և ապահովագրական ընկերությունների աշխատողների համատեղ համակարգված աշխատանքը հնարավորություն է տալիս հաշված րոպեների ընթացքում կազմակերպել հիվանդների հետազոտությունը և  բուժումը:

Բժշկական օգնության կազմակերպումը
Պացիենտը  իր հայեցողությամբ կարող է ընտրել բժշկական հաստատությունը, որտեղ նա ցանկանում է անցնել հետազոտություն կամ բուժում:
Պլանային այցի ժամանակ պացիենտը պետք է նախապես կապ հաստատի ապահովագրական ընկերության հետ, ձևակերպվի հայտ, որից հետո միայն ուղեգրվի բժշկական կենտրոն:

Անհետաձգելի դեպքերում պացիենտն անմիջապես դիմում է բժշկական կենտրոն




  • Armeni Insurance
  • Ingo Armenia
  • Grant Insurance
  • Nairi Insurance
  • Reso insurance
  • Logo
  • Sil Logo

    19