ՀՏՀ

1. Ինչու ՞ դիմել «Դիագնոստիկա»

Ցանկացած բնույթի առողջական խնդիրների առաջացման դեպքում նախ և առաջ անհրաժեշտ է ստանալ լիարժեք և ճիշտ ախտորոշում։ Չնայած նրան, որ այսօր Հայաստանում ախտորոշիչ հետազոտություններ կատարվում են տարբեր բուժհիմնարկներում՝ Դիագնոստիկան եղել և մնում է մեր երկրի ամենախոշոր մասնագիտացված բժշկական ախտորոշիչ հաստատությունը։ Այստեղ կատարվում է բժշկական հետազոտությունների ամենալայն տեսականին և առկա են լավագույն մասնագետներ, որոնց օգնությամբ դուք կարող եք ճշտել Ձեր ախտորոշումը։ Մեզ մոտ դուք կարող եք անցնել ոչ միայն առանձին հետազոտություններ, այլ նաև հնարավոր սեղմ ժամկետներում ենթարկվել համալիր ախտորոշման՝ ներառյալ ամբուլատոր բուժումը։

2. Ինչպե՞ս դիմել «Դիագնոստիկա»

Դուք կարող եք դիմել մեզ ինչպես ինքնուրույն՝ Ձեր սեփական նախաձեռնությամբ համալիր հետազոտում անցնելու, այնպես էկ Ձեր բժշկի ուղեգրով, ապահովագրական ընկերությունների ուղեգրումներով՝ առանձին հետազոտություններ անցնելու համար։

3. Առողջական ինչպիսի՞ խնդիրներով կարելի է դիմել «ԴԻԱԳՆՈՍՏԻԿԱ»

Դուք կարող եք դիմել մեզ Ձեզ անհանգստացնող ցանկացած տիպի առողջական խնդիրներով (բացի անհետաձգելի դեպքերից) ։
Դիագնոստիկա դիմող անձանց համար նախնական բժշկական խորհրդատվությունը ԱՆՎՃԱՐ է։ Մեզ մոտ Դուք կարող եք ստանալ հետևյալ մասնագետների խորհրդատվությունն ու բուժումը․
թերապևտ, hոդաբան, աղեստամոքսաբան, վիրաբույժ, էնդոկրինոլոգ, մաշկավեներաբան, նյարդաբան, ԼՕՌ, սուրդոլոգ, սրտաբան, ալերգոլոգ, թոքաբան,   ուռուցքաբան, ուրոլոգ,  սեքսոպաթոլոգ ,նեֆրոլոգ,  գինեկոլոգ - էնդոկրինոլոգ, գինեկոլոգանոթաբան, ակնաբույժ, մանկաբույժ...

4. Ի՞նչ ծառայություններ է առաջարկում «ԴԻԱԳՆՈՍՏԻԿԱՆ»

 Մեզ մոտ կատարվում է լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտությունների լայն տեսականի, ավելի շատ քան թե դուք կարող եք գտնել Հայաստանի որևէ այլ առանձին վերցված բուժհաստատությունում։ Հետազոտությունների մի շարք մեթոդներ, որոնք այսօր լայնորեն տարածված են մեր երկրում, առաջին անգամ ներդրվել են Դիագնոստիկայում, որտեղ և շարունակում են աշխատել այդ մեթոդների գծով Հայաստանի ամենափորձառու և առաջատար մասնագետները։
Պոլիկլինիկական ծառայություն - մեր պոլիկլինիկային կցագրված քաղաքացիները անվճար տրամադրվող ծառայություններից բացի, օգտվում են նաև զգալի զեղչերից:

5. ԱՐԴՅՈ՞Ք «ԴԻԱԳՆՈՍՏԻԿԱՅԻ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՏՉԵԼԻ ԵՆ ՁԵԶ ՀԱՄԱՐ

Դիագնոստիկա բժշկական կենտրոնում առաջարկվող բուժօգնության գները արտացոլում են նախ և առաջ մեր ծառայությունների որակը, և գերակշիռ մասով լիովին համադրելի են նույնանուն ծառայությունների միջին շուկայական գների հետ։ Մեր կենտրոնում գործում են ԶԳԱԼԻ ԶԵՂՉԵՐ ինչպես սոցիալապես անապահով խմբերին պատկանող քաղաքացիների, այնպես էլ մեկ տարվա ընթացքում կրկնակի հետազոտման համար դիմող անձանց համար։ Բացի դրանից՝ պետպատվերի սահմաններում ըստ սահմանված կարգի հետազոտման ուղեգրված քաղաքացիները հետազոտվում են ԱՆՎՃԱՐ։ Սակայն մեր կենտրոնում հետազոտման ամենաձեռնտու և ճիշտ տարբերակը եղել և մնում է ՀԱՄԱԼԻՐ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԱՆ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՓԱԹԵԹԸ,  որի գինը, համեմատած այդ փաթեթում ընդգրկված ծառայությունների ծավալի և տեսականու հետ, էականորեն ավելի ցածր է, քան թե նման ծառայությունը կարող էր արժենալ նույն քաղաքացու համար՝ այլ բուժհիմնարկներ դիմելու դեպքում։

6. ԲԱՑԻ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԻՑ, ԱՐԴՅՈ՞Ք «ԴԻԱԳՆՈՍՏԻԿԱՅՈՒՄ» ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՆԱԵՎ ԲՈՒԺՈՒՄ

Մեր կենտրոնում մատուցվող ծառայությունները ներառում են նաև ամբուլատոր բուժման նշանակումը նեղ մասնագետների խորհրդատվություններից հետո։
Համալիր ախտորոշում անցնող քաղաքացիներին այն իրականացվում է ախտորոշման գործընթացի  վերջում՝ դեղորայքային բուժման և/կամ բուժական բնույթի այլ միջոցառումների նշանակմամբ։ Ստացիոնար բուժօգնություն մենք չենք իրականացնում, սակայն այստեղ դուք կարող եք ստանալ ամբուլատոր պայմաններում մատուցվող առանձին բուժական ծառայություններ։

7. Արդյոք Դիագնոստիկան կարո՞ղ է տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն կամ փաստաթղթեր Ապահովագրական ընկերություններից հատուցում ստանալու համար:

Այո, ապահովագրական ընկերությանը կարող ենք ուղարկել Ձեր հետազոտությունների արդյունքները և անհրաժեշտ փաստաթղթերը։

 8. ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ «ԴԻԱԳՆՈՍՏԻԿԱ»

Դիագնոստիկա բժշկական կենտրոնը գտնվում է Աջափնյակում, Մարգարյան 6 / 1 հասցեով։ Կենտրոնի բարձրահարկ, սպիտակ քարով երեսապատված գլխավոր մասնաշենքը առանձնանում է շրջակա բուժհիմնարկների և բնակելի շենքերի շարքում և հեշտությամբ երևում է նաև հեռվից։ Ստորև բերված տեղեկատվությունը և տեղանքի ուրվագիծը կօգնեն Ձեզ առանց դժվարությունների գտնել մեր տեղը։
19