Պետպատվեր


“Դիագնոստիկա” բժշկական միավորումը հանդիսանում է նաև դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների գծով պետական պատվեր կատարող բուժհաստատություն: ՀՀ առողջապահության նախարարության հետ կնքված պայմանագրի համաձայն` պետպատվերի շրջանակներում ըստ սահմանված կարգի ուղեգրված քաղաքացիները անցնում են նշանակված հետազոտությունները անվճար:

Պետպատվերի ուղեգրերով հետազոտվում են Կառավարության կողմից հաստատված
  • սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձիք
  • զին.ծառայողները և նրանց հավասերացված անձիք
  • սոց.փաթեթի շահառուները
Պետպատվերի ցանկում ընդգրկված են մեր կենտրոնում կատարվող ախտորոշիչ հետազոտությունների միայն մի սահմանափակ մասը` համաձայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված չափորոշիչի.
  • կոմպյուտերային տոմոգրաֆիա
  • գխուղեղի ,վերջույթային անոթների հեմոդինամիկ գերձայնային դոպլեր հետազոտություն
  • մագիստրալ անոթների գերձայնային դուպլեքս հետազոտություն
  • էխոկարդիոգրաֆիա
  • էլէկտրոկարդիոգրաֆիա չափավորված ծանրաբեռնվածությամբ/տրեդմիլ-թեստ/
  • էլեկտրոէնցեֆալոգրաֆիա
  • էխոէնցեֆալոգրաֆիա
  • էլեկտրոնեյրոմիոգրաֆիա
  • դուոդենոսկոպիա
  • էզոֆագոգաստրոսկոպիա
  • կոլոնոսկոպիա
  • սպիրոմետրիա
  • հորմոնալ հետազոտություններ
  • իմունոլոգիական հետազոտություններ
Հետազոտությունները անցկացվում են հերթագրման կարգով:
19