Ծառայություններ

Ե՞րբ դիմել մաշկաբանին և ի՞նչով կարող է նա օգտակար լինել

Մաշկաբանը զբաղվում է մաշկի, մազերի, եղունգների, ճարպային և քրտնագեղձերի հիվանդություններով: Դերմատոլոգիան սերտ կերպով կապված է էնդոկրինոլոգիայի, մաշկավեներալոգիայի, ուռուցքաբանության, ալերգոլոգիայի և այլ բժշկական ուղղությունների հետ:
Մաշկը կամ էպիթելը հանդիսանում է մարդու ամենախոշոր օրգանը: Շրջապատող միջավայրի ազդեցությունը ամենաշատն է ներգործում մաշկի վրա: Մաշկի վիճակը խոսում է այն մասին, թե ինչքան է առողջ մարդը:
Մաշկաբանին անհրաժեշտ է դիմել, եթե առկա են հետևյալ փոփոխությունները՝
  • մաշկի ցանավորում
  • ֆուրունկուլներ և թարախային գոյացություններ
  • խալերի և գորտնուկների առատ առաջացում, իրենց չափերի և գույնի կտրուկ փոփոխություն
  • մաշկի առանձին հատվածների կարմրություն և թեփոտում
  • մաշկի շարունակական քոր կամ այտուց
  • մաշկի բորբոքային կամ խոնավ հատվածներ
  • կորյակների առկայություն
Մաշկի ախտահարումների բոլոր ախտանշանները թվարկել դժվար է, բայց նույնիսկ եթե ախտահարման պատճառը ներքին օրգանների ախտահարումներն են, մեր փորձառու մաշկաբանը բացի իր կողմից նշանակված բուժումներից, հիվանդին կարող է ճիշտ ուղղորդել համապատասխան  մասնագետի մոտ: