Ծառայություններ

Երբ կարող է օգնել ուրոլոգը և որ նշանների դեպքում դիմել նրա օգնությանը

Ժամանակակից ուրոլոգիան հագեցած է ախտորոշման և բուժման անհրաժեշտ վերջին սերնդի սարքավորումներով: 
  Ուրոլոգին  պետք է դիմեն և տղամարդիկ, և կանայք, հետևյալ ախտանշանների դեպքերում՝
  •  միզարձակության պրոցեսի խանգարում և մեզի գույնի փոփոխություններ
  • գոտկային հատվածում սուր և բութ ցավեր, որոնք կապ չունեն շարժման հետ: Ոչ հազվադեպ այսպիսի ցավային զգացողությունները հանդիսանում են երիկամա-միզածորանային քարերի առկայության նշաններ
  • սեքսուալ խանգարումներ
  • ցավ շեքում, ամորձիներում, հետանցքի շուրջը, գոտկատեղում
  • ցավեր որովայնի ստորին հատվածում
  • այսպես կոչված ասթենովեգետատիվ սինդրոմ՝ թուլություն, գերհոգնածություն, աշխատունակության իջեցում, գրգռվածություն, անկայուն տրամադրություն, քնի խանգարում, գերքրտնադրություն, պուլսի հաճախականություն և այլն:Այսպիսի սինդրոմ շատ հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ, խրոնիկական պրոստատիտի դեպքում
Վերջին երկու սինդրոմները կարող են ուղեկցվել ջերմության բարձրացումով, ընդհանուր ինքնազգացողության վատացումով, ախորժակի երկարատև կորստով, ծարավի զգացողությունով: Այս դեպքում ուրոլոգին այցելելը դառնում է անհապաղ: Մեր կլինիկայում ուրոլոգի կողմից իրականացվում է գործիքային ֆունկցիոնալ հետազոտություն:

Բժիշկներ