Ծառայություններ
  • Գլխավոր
  • Ծառայություններ
  • Գաստրոէնտերոլոգիական կլինիկա

Գաստրոէնտերոլոգիական մասնագիտական կլինիկա

Մասնագիտացված գաստրոէնտերոլոգիական կլինիկան առանձնահատուկ է,  քանի որ իր մեջ ներգրավում է  և թերապևտ-գաստրոէնտերոլոգներ, և բժիշկ-էնդոսկոպիստներ:
Գաստրոէնտերոլոգների և էնդոսկոպիստների սերտ համագործակցությունը, համատեղ ախտորոշումը և բուժման քայլերի քննարկումը ապահովում են լավագույն արդյունք ինչպես ախտորոշման, այնպես էլ բուժման հարցերում:
Բարդ ախտորոշվող հիվանդությունների բուժման համար մենք կիրառում ենք ախտորոշման և բուժման ինովացիոն համալիր մեթոդներ, որոնք համապատասխանում են ստամոքս-աղիքային տրակտի  հիվանդությունների ախտորոշման և բուժման միջազգային ստանդարտներին:
Կլինիկան հագեցված է կերակրափողի, ստամոքսի, բարակ և հաստ աղիների, լյարդի, լեղածորանների, ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների ախտորոշելու և բուժելու բոլոր անհրաժեշտ միջոցներով:
Գաստրոէնտերոլոգին դիմելու ցուցումները՝
  • այրոց, գղտոց, սրտխառնոց, բերանի խոռոչի դառնություն և տհաճ  հոտ
  • ցավեր  և ծանրության  զգացում որովայնի շրջանում  
  • ախորժակի վատացում
  • քաշի նվազում
  • վքնածություն
  • անկանոն կղանք, փորկապություն, փորլուծություն, կղանքում արյան և  լորձի առկայություն
Մեր կլինիկան ապահովում է ստամոքս-աղիքային տրակտի պաթոլոգիաների ախտորոշման բարձր ճշգրտություն շնորհիվ նորագույն էնդոսկոպիկ սարքավորումների մասնավորապես՝ բարձրորակ թվային ճապոնական “Olympus” ֆիրմայի արտադրության:
Մեր կլինիկայի էնդոսկոպները տարբերվում են բարձր ճշգրտությամբ, լավագույնս ապահովում են հետազոտվող օրգանի պատկերի հստակությունը և թույլ  տալիս անցկացնել էնդոսկոպիկ ախտորոշում և բուժում, վերցնել հյուսվածքից օրինակներ հիստոլոգիական հետազոտության համար և էքսպրես թեստավորում հելիկոբակտեր պիլորիի  հայտնաբերման համար, ինչպես նաև կատարել տեսագրում թվային կրիչների վրա:
Համագործակցում ենք մեր կենտրոնի այլ բաժանմունքների հետ, որտեղ և իրականացնում են ստամոքս- աղիքային տրակտի հետևյալ հետազոտությունները՝ կոնտրաստային ռենտգեն, որովայնի  խոռոչի սոնոգրաֆիկ հետազոտություն, համակարգչային տոմոգրաֆիա /վիրտուալ կոնտրաստային կոլոնոսկոպիա/ և լաբորատոր հետազոտություններ:
Շնորհիվ այս ամենին ախտորոշումը և բուժումը կատարվում է արագ, համալիր և շատ հարմար այցելուի համար:

19