Կումայրի մասնաճյուղ

“ԿՈՒՄԱՅՐԻ”  ԲԺՇԿԱԿԱՆ  ԿԵՆՏՐՈՆ

“Կումայրի” բժշկական կենտրոնը գործում է Գյումրիում 1992թ-ից և հանդիսանում է ինչպես Շիրակի մարզի, այնպես էլ հարակից տարածաշրջանների առաջատար բժշկական հաստատություններից մեկը:

“Կումայրի” ԲԿ-ում աշխատում են`

  • թերապևտ
  • սրտաբան
  • նյարդաբան
  • բժիշկ-սոնոգրաֆիստ
  • ռենտգենոլոգ
  • էնդոսկոպիստ
  • սիրտ-անոթային համակարգի ֆունկցիոնալ ախտորոշման  մասնագետներ
  • բժիշկ-լաբորանտներ

Կենտրոնում կատարվում են հետևյալ գործիքային հետազոտությունները.

  • գերձայնային հետազոտություններ /սոնոգրաֆիա/` որովայնի և փոքր կոնքի օրգանների, վահանաձև և հարվահանաձև գեղձի, ավշահանգույցների, ենթամաշկային գոյացության, թքագեղձերի, կրծքագեղձի և այլ ներքին օրգանների
  • ռենտգեն հետազոտություն` գանգի, կրծքավանդակի, թոքերի, ողնաշարի /ըստ հատվածների/, հոդերի, որովայնի խոռոչի օրգանների, ստամոքս-աղիքային տրակտի, վերջույթների, հավելյալ ծոցերի, արտազատական ուրոգրաֆիա
  • էլեկտրասրտագրություն 
  • էխոկարդիոգրաֆիա դոպլեր հետազոտությամբ 
  • արտաքին շնչառական ֆունկցիայի որոշում
  • ԷԷԳ
  • էխոԷԷԳ
  • գաստրոդուոդենոսկոպիա
  • կոլոնոսկոպիա

Կենտրոնում կատարվում են նաև հետևյալ լաբորատոր հետազոտությունները`

  • ընդհանուր կլինիկական
  • բիոքիմիա
  • մանրէաբանական
  • իմունոլոգիական
  • հորմոնալ
  • բջջաբանական