Մեր մասին

Դիագնոստիկա բժշկական միավորումը, հիմնադրվելով 1984թ.-ին և իր տեսակի մեջ լինելով առաջինը Հայաստանում, այսօր ևս շարունակում է մնալ առաջատար բուժհաստատություններից մեկը: Մենք, լինելով երկրում մի շարք մեթոդների առաջին ներդրողն ու զարգացնողը, այսօր աշխատում ենք առողջապահական ժամանակակից մեթոդներին համապատասխան` կարևորելով մեր բժիշկների և բուժանձնակազմի միջազգային ստանդարտներին համապատասխանող որակավորումները, պարբերական վերապատրաստումները և օգտագործելով արտասահմանյան հեղինակավոր ընկերությունների նոր սերնդի և բարձրորակ սարքավորումները:

Մեր բժիշկները, բացի հմուտ և բարձրակարգ մասնագետներ լինելուց, դասավանդում են Երևանի Բժշկական Համալսարանի` հետբուհական շարունակական կրթության` Կլինիկական ախտորոշման ամբիոնում։ Կենտրոնը հանդիսանում է նաև Երևանի Բժշկական Համալսարանի ուսումնական բազա: Այսպիսով` մենք ոչ միայն մտահոգվում ենք առողջապահական ոլորտի ներկայիս իրավիճակով, այլ նաև` նախապայմաններ ստեղծում մոտ ապագայում առավել կրթված բժիշկներ և, որպես հետևանք, նաև ավելի առողջ սերունդներ ունենալու, քանզի ճիշտ և որակյալ կրթություն ստացած բժիշկները մեր վաղվա առողջ սերնդի կարևոր հիմնասյուներից են:  

Մեր գործունեության հիմքում ունենալով` հիվանդի լիարժեք ախտորոշումն ու բուժումը միևնույն հարկի տակ իրականացնելու և այդպիսով տվյալ գործընթացների արդյունավետությունն առավելագույնի հասցնելու նպատակը, Դիագնոստիկա բժշկական կենտրոնն իր այցելուներին է առաջարկում հետևյալ բաժանմունքների ծառայությունները`

Մտագոհվելով մեր այցելուների առողջությամբ և ստեղծելով հնարավոր լավագույն պայմանները` սեղմ ժամկետներում հստակ և ճշգրիտ աշխտորոշում ստանալու համար, մենք նաև կարևորում ենք ծառայությունների ֆինանսական կողմը` առաջարկելով մրցակցային գնային քաղաքականություն և պարբերաբար իրականացվող զեղչային միջոցառումներ: Բացի այդ` իհարկե, մեր բժշկական կենտրոնը սպասարկում է  նաև սոց. փաթեթների, պետ. պատվերների և ապահովագրական փաթեթների շահառուներին:

Եվ վերջում, մեր բժիշկների անձնակազմը, ունենալով շուրջ 30-ամյա աշխատանքային փորձ և բուժելով հազարավոր հիվանդների` կոչ է անում դիմելու բժշկի` ախտանիշերի, ցավերի հայտնաբերման ամենավաղ փուլում, քանի որ հիվանդությունների մեծ մասը հնարավոր է արդյունավետ բուժել վաղ հայտնաբերման դեպքում, իսկ ճիշտ ախտորոշումը լիարժեք բուժման նախապայմանն է:

Եղե’ք առողջ: