Դիագնոստիկա | Բժշկական Ապահովագրություն

Դիագնոստիկա բժշկական միավորումը, հիմնադրվելով 1984թ.-ին և իր տեսակի մեջ լինելով առաջինը Հայաստանում, այսօր ևս շարունա

Բժշկական ապահովագրության ներդրումն ուղղված է բժշկական օգնության որակի և մատչելիության բարձրացմանը: Դիագնոստիկան, ցանկանալով տրամադրել հնարավորինս լավ պայմաններ իր այցելուներին, համագործակցում է Նաիրի ինշուրանս, Ինգո Արմենիա, Ռեսո, Ռոսգոստրախ Արմենիա, Գարանտ ինշուրանս, Սիլ ինշուրանս, Արմենիա ինշուրանս ապահովագրական ընկերությունների հետ:

Դիագնոստիկա ԲԿ-ում Հայաստանի  քաղաքացիները բժշկական ապահովագրության շրջանակներում հնարավորություն ունեն ստանալ խորհրդատվություն, ինչպես նաև անցնել գործիքային և լաբորատոր հետազոտություններ՝ հաջորդող ամբուլատոր բուժմամբ:

Դիագնոստիկա ԲԿ-ի ապահովագրական ծառայության աշխատակիցների և ապահովագրական ընկերությունների աշխատողների համատեղ համակարգված աշխատանքը հնարավորություն է տալիս հաշված րոպեների ընթացքում կազմակերպել հիվանդների հետազոտությունը և  բուժումը: Բժշկական ապահովագրության շահառուները զերծ են մնում թղթաբանական գործընթացներից, ինչպես նաև ստանում են ախտորոշիչ և լաբորատոր հետազոտությունների պատասխանները անմիջապես ծառայության աշխատակցից:

Պլանային այցի ժամանակ այցելուն պետք է նախապես կապ հաստատի ապահովագրական ընկերության հետ, ձևակերպվի հայտ, որից հետո ուղեգրվի բժշկական կենտրոն:

Մինչդեռ անհետաձգելի դեպքերում այցելուն կարող է անմիջապես, առանց հերթագրման դիմել բժշկական կենտրոն:

Բժշկական ապահովագրության հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել 099 84 26 11, 012 35 11 01(102) հեռախոսահամարներով: Մեր աշխատակից Գայանե Մարտիրոսյանը սիրով և հնարավորինս արագ կփորձի պարզաբանել Ձեզ հուզող յուրաքանչյուր հարց:

  • Armeni Insurance
  • Ingo Armenia
  • Grant Insurance
  • Nairi Insurance
  • Reso insurance
  • Logo
  • Sil Logo