Հաճախ տրվող հարցեր Ստացե՛ք հաճախ տրվող հարցերի պատասխանները

Ինչու ՞ դիմել Դիագնոստիկա

Մեզ դիմելու 7 հստակ պատճառ`

1.Մեր դիագնոստիկ կենտրոնում Դուք հնարավոր սեղմ ժամկետներում կստանաք հստակ ախտորոշում և հետագա էֆեկտիվ բուժում ոլորտում փորձառու բժիշկների կողմից
2.Մենք հանդիսանում ենք Հայաստանում առաջին ախտորոշիչ կենտրոններից և դրա հետ մեկտեղ աշխատում ենք նորագույն դիագնոստիկ մեթոդներով և բարձրորակ արտասահմանյան սարքավորումներով
3.Մեզ մոտ կարող եք անցնել մոտ 200 լաբորատոր և գործիքային  հետազոտություն
4.Մենք սպասարկում ենք և’ պետ. պատվերի, և’ սոց. փաթեթի, և’ ապահովագրական փաթեթի շրջանակներում
5.Մեզ մոտ կարող եք նախապես գրանցվել և ստիպված չլինել սպասելու հերթերում
6.Մենք աշխատում ենք ծառայությունների հնարավոր բարձր որակի պարագայում առաջարկել հնարավորինս մրցունակ գին: Ավելին, ուսումնասիրելով մեր այցելուների առողջական առաջնահերթ խնդիրները, առաջարկում ենք պարբերական զեղչեր:
7.Մեզ մոտ թե’ գնային, թե’ ժամանակի խնայողության տեսանկյունից Ձեզ համար ամենահարմարավետն է  անցնելու Ախտորոշման և բուժման փաթեթը: Վերջինիս շրջանակներում Դուք վճարում եք ֆիքսված վճար` 69,000 ՀՀ դրամ և անցնում ամբողջական ստուգում` ըստ Ձեր առողջական վիճակի և բժշկի ցուցումների:

Ինչպե՞ս դիմել Դիագնոստիկա

Մեզ կարող եք դիմել ինչպես սեփական նախաձեռնությամբ, այնպես էլ` Ձեր բժշկի կամ ապահովագրական ընկերությունների ուղեգրով:

Առողջական ինչպիսի՞ խնդիրներով կարելի է դիմել Դիագնոստիկա

Մեզ կարող եք դիմել ցանկացած առողջական խնդրի դեպքում(բացառությամբ անհետաձգելի հիվանդանոցային դեպքերի): Մեր կենտրոնում նախնական բժշկական խորհրդատվությունն անվճար է: Այսինքն` կարող եք նախապես գրանցվել Ձեզ հարմար ժամին, ստանալ բժշկի անվճար խորհրդատվություն և արդեն կողմնորոշվել Ձեր հետագա անելիքների մեջ:

Ի՞նչ ծառայություններ է առաջարկում Դիագնոստիկան

Մեզ մոտ կարող եք անցնել լաբորատոր և գործիքային ախտորոշիչ շուրջ 200 հետազոտություններ : Բացի հետազոտություններ անցնելուց, կարող եք նաև գրանցվել մեր պոլիկլինիկայում և օգտվել պետ.պատվերի շրջանակներում առաջարկվող ծառայություններից: Նշենք նաև, որ պոլիկլինիկային կցագրված քաղաքացիները, անվճար տրամադրվող ծառայություններից բացի, բժշկական կենտրոնի կողմից մատուցվող վճարովի ծառայություններից օգտվելու դեպքում օգտվում են նաև զգալի զեղչերից:

Ի՞նչ զեղչեր են գործում Դիագնոստիկա ԲԿ-ում

Մեր բժշկական կենտրոնում առաջարկվող բուժօգնության գները մրցակցային են: Մեզ մոտ գործում են զգալի զեղչեր ինչպես սոցիալապես անապահով խմբերին պատկանող այցելուների, այնպես էլ` 1 տարվա ընթացքում կրկնակի հետազոտման համար դիմող անձանց համար: Ավելին` պետ.պատվերի սահմաններում, ըստ սահմանված կարգի, հետազոտման ուղեգրված քաղաքացիները հետազոտվում են անվճար: Եվ չնայած բոլոր գործող զեղչերին և մյուս առավելություններին, մինչ այսօր մեր կենտրոնում հետազոտման ամենաձեռնտու և ճիշտ տարբերակը եղել և մնում է Ախտորոշման և բուժման փաթեթը,  որի գինը, համեմատած այդ փաթեթում ընդգրկված ծառայությունների ծավալի, էականորեն ավելի ցածր է, քան համանման ծառայություններից օգտվելու արժեքը` առանց փաթեթից օգտվելու:

Արդյոք, բացի ախտորոշումից,  կարո՞ղ ենք ստանալ նաև բուժում

Մեր կենտրոնում մատուցվող ծառայությունները ներառում են նաև ամբուլատոր բուժման նշանակումը նեղ մասնագետների խորհրդատվություններից հետո։ Այսինքն` դիմելով մեզ Դուք ոչ միայն ստանում եք հստակ ախտորոշում, այլև` նեղ մասնագետի հետ խորհրդատվությունից հետո Ձեզ համար նշանակվում է նաև ամբուլատոր բուժում:

Մենք ստացիոնար բուժօգնություն չենք իրականացնում, սակայն Դուք կարող եք ստանալ ամբուլատոր պայմաններում մատուցվող առանձին բուժական ծառայություններ։

Արդյոք Դիագնոստիկան կարո՞ղ է տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր ապահովագրական ընկերություններից հատուցում ստանալու համար

Մենք սերտորեն համագործակցում ենք Հայաստանում գործող բոլոր ապահովագրական ընկերությունների հետ: Ուստի և Ձեր հետազոտությունների արդյունքները և անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումն ու փոխանցումը համապատասխան ապահովագրական ընկերության, Ձեզ համար լինում է գրեթե աննկատ, քանի որ մենք, ունենալով հատուկ մասնագետներ, հնարավոր նվազագույնի ենք հասցնում Ձեր կողմից այդ գործընթացին մասնակցությունը:

  • Created on .