Պետպատվեր

Դիագնոստիկա բժշկական կենտրոնում պետ. պատվերի շահառուները կարող են անցնել նաև պետական պատվերի շրջանակներում իրականացվող դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ:  Համաձայն առողջապահության նախարարության հետ կնքված պայմանագրի` պետպատվերի շրջանակներում(ըստ սահմանված կարգի) ուղեգրված քաղաքացիները անցնում են բոլոր  նշանակված հետազոտություններն անվճար:

Պետպատվերով հետազոտվում են Կառավարության կողմից հաստատված հետևյալ խմբերը.

  • սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձիք
  • զին.ծառայողները և նրանց հավասերացված անձիք
  • սոց.փաթեթի շահառուները

Պետպատվերի ցանկում ընդգրկված են մեր կենտրոնում կատարվող ախտորոշիչ հետազոտությունների մի մասը` համաձայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված չափորոշիչի: Դրանք հետևյալն են.

Հետազոտություններն անցկացվում են հերթագրման կարգով: Բացառություն են կազմում շտապ, ստացիոնար չհանդիսացող, անհետաձգելի դեպքերը:
Պետպատվերի շրջանակներում հետազոտություններ անցնելու նպատակով այցելուներին անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող և իրենց խմբի համար անհրաժեշտ և’ բնօրինակ, և’ պատճեն բոլոր փաստաթղթերը:

Ուշադրություն

Օրենքի վերջին փոփոխությամբ` զին. ծառայողի և իր ընտանիքի անդամների փաստաթղթերի մեջ պետք է առկա լինի նաև բժշկի կողմից դուրս գրված հիվանդության մասին քաղվածքը:
Նշենք նաև, որ հերթագրումը կատարվում է միայն ուղեգրի և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում:

 

19