Ծանոթացե՛ք սոց. փաթեթի պայմաններին

Դիագնոստիկա բժշկական կենտրոնը ներկայումս համագործակցում է Հայաստանում գործող բոլոր բժշկական ապահովագրական ընկերությունների հետ:  Դրա շնորհիվ մեզ մոտ բոլոր սոց. փաթեթի շահառուները, անկախ բնակության վայրից, կարող են անվճար անցնել ինչպես տարեկան պարտադիր բուժզննումը, այնպես էլ` անվճար օգտվել սահմանված դժվարամատչելի հետազոտություններից:

Վերջիններիս շարքին են դասվում.

  1. ԷԽՈ սրտագրությունը
  2. տրեդմիլ թեսթը
  3. հոլտեր մոնիթորինգը
  4. մամոգրաֆիան
  5. գաստրոսկոպիան
  6. կոլոնոսկոպիան
  7. ն/ե կոնտրաստավորամբ ռենտգենը(ուրոգրաֆիա)
  8. համակարգչային տոմոգրաֆիա(ԿՏ)
  9. համակարգչային տոմոգրաֆիա(ԿՏ) ներերակային կոնտրաստավորմամբ

Բժշկական կենտրոն դիմելու դեպքում սոց. փաթեթի շահառուին անհրաժեշտ է ներկայացնել իր անձը հաստատող փաստաթղթի(անձնագրի կամ նույնականացման քարտի) բնօրինակն ու պատճենը:

Նախապես պայմանավորվածություն ձեռք բերելու համար կարող եք զանգահարել 012 35 11 10, 010 35 11 01/104/  հեռախոսահամարներով և կապվել Իզաբելլա Հաթիմոսյանի հետ կամ պարզապես ուղարկել Ձեր փաստաթղթերը Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեին:

Ձեր կողմից ներկայացված հարցումը ստանալուց հետո մեր աշխատակիցը ներկայացնում է հայտ Ձեր ապահովագրական ընկերություն: Վերջինիս կողմից հայտը հաստատվում կամ հերքվում է 2 օրվա ընթացքում: Պատասխանը ստանալուց հետո մեր աշխատակիցը կապ է հաստատում Ձեզ հետ և ամրագրում այցի օրն ու ժամը: