Ծառայություններ

Գերձայնային ախտորոշում | ԳՁՀ | Դիագնոստիկա ախտորոշիչ կենտրոն

Ներկայումս գերձայնային հետազոտությունը հանդիսանում է բարձր ինֆորմացիոն, անվնաս մեթոդներից մեկը: Այն տալիս է հնարավորություն տալ մորֆոլոգիական և ֆունկցիոնալ լիարժեք գնահատական հետազոտվող մարդու օրգանիզմի համար: Այդ իսկ պատճառով այն հանդիսանում է ախտորոշման մեջ առաջին քայլը:
«Դիագնոստիկա» ԲՄ ռադիոլոգիական կենտրոնի գերձայնային ախտորոշման բաժանմունքը հագեցված է ժամանակակից GE firm 2D,3D սարքավորումներով:
Մեզ մոտ աշխատում են բարձր որակավորում ստացած մասնագետներ, որոնք Հայաստանի այս բնագավառի ակունքներում են կանգնած և անցել են որակավորում ինչպես արտասահմանյան առաջատար տարբեր կլինիկաներում, այնպես էլ Ռուսաստանի դաշնության կլինիկաներում և ունեն բազմաթիվ տարիների մասնագիտական փորձ և  հանդիսանում  են  բժշկական համալսարանի դասախոսներ :

     Բաժանմունքում կատարվում են ԳՁՀ- հետևյալ տեսակները
  •  փոքր կոնքի օրգանների և որովայնային հատվածի սոնոգրաֆիա
  •  վահանաձև և հարվահանաձև գեղձերի սոնոգրաֆիա
  •  թքագեղձի սոնոգրաֆիա
  •  փափուկ հյուսվածքների և ենթամաշկային գոյացությունների սոնոգրաֆիա
  •  կրծքագեղձի սոնոգրաֆիա
  •  լիմֆատիկ հանգույցների սոնոգրաֆիա
  •  կանանց փոքր կոնքի օրգանների սոնոգրաֆիա և ֆոլիկուլոմետրիա
  •  պարանոցի օրգանների համալիր սոնոգրաֆիա
  •  փոշտի օրգանների սոնոգրաֆիա
  •  տրանսվագինալ սոնոգրաֆիա
  •  հոդերի սոնոգրաֆիա
Գերձայնային հետազոտությունը գինեկոլոգիայում թույլ է տալիս հայտնաբերել կանանց վերարտադրողական համակարգի հիվանդությունները վաղ շրջանում մինչև կլինիկական նշանները, ինչը  հնարավորություն է  տալիս է էֆեկտիվ բուժման արդյունքի: 
Այդ իսկ պատճառով էլ կանանց առողջության պահպանման և ճիշտ ժամանակին բուժումը սկսելու համար, խիստ անհրաժեշտ է պրոֆիլակտիկ նպատակով  տարին մեկ անգամ կատարել հետազոտություն: 

Բժիշկներ

Արմինե Կատվալյան
Արմինե Կատվալյան 
ռադիոլոգ 
Ռուզաննա Խոջայան
Ռուզաննա Խոջայան
ռադիոլոգ 
Եվա Առաքելյան
Եվա Առաքելյան
ռադիոլոգ