Ծառայություններ

Համակարգչային տոմոգրաֆիա | Դիագնոստիկա

18090500 1485708221461574 2116598070 o 
Համակարգչային տոմոգրաֆիան հանդիսանում է բարձր տեխնոլոգիական մեթոդ: 
Թվային պատկերները, որոնք ստանում են մուլտիսպիրալային ԿՏ-ով ավելի մանրակրկիտ են, քան ռենտգենգրաֆիայի դեպքում: 
“Siemens”  ժամանակակից ֆիրմայի մուլտիսպիրալային համակարգչային տոմոգրաֆը առանձնանում է սկանավորման բարձր արագությամբ, նորագույն ծրագրային հնարավորությունը թույլ է տալիս ստանալ պատկերի եռաչափ մուլտիպլանար և ծավալային ռեկոնստրուկցիա:
Համակարգչային շերտագրության շնորհիվ կարող ենք հայտնաբերել գլխուղեղի, որովայնի խոռոչի և կրծքավանդակի օրգանների հետորովայնային տարածության և փոքր կոնքի անոթների, քթի հավելյալ խոռոչների, կմախքի ոսկրերի և հոդերի, ողնաշարի և  բազմաթիվ պաթոլոգիական պրոցեսները, ինչպես նաև որոշելու բնույթը, տարածվածության աստիճանը  և վասկուլյարիզացիան:
Ն/ե բոլյուսային ՀՇ անգիոգրաֆիկ հետազոտությունը կատարվում է ուռուցքների, անոթային անոմալիաների հայտնաբերման,  արդեն հայտնաբերված ուռուցքների արյունամատակարարման բնույթը և  փոխհարաբերությունը մագիստրալ անոթների հետ որոշելու համար, պորտալ հիպերտենզիայի դեպքում, թոքային անոթների այնպիսի վտանգավոր բարդության  ժամանակ, ինչպիսին է թոքային զարկերակի տրոմբո-էմբոլիան:
ն/ե կոնտրաստավորում ոչ բոլյուսային կատարվում է Երիկամների ,միզատար ուղիների, միզապարկի հիվանդությունների, ուռուցքների, մեզի հոսքի խանգարումների դեպքում  :
Աղիների կոնտրաստավորում խմելու եղանակով  հաստ և բարակ աղիների, փոքր կոնքի օրգանների հետազոտության
ժամանակ, որպես անհրաժեշտ  նախապատրաստում: 
Վիրտուալ կոլոնոսկոպիա աղիքի կոնտրաստավորմամբ՝ հաստ աղիքի հետազոտություն- կլիզմայի եղանակով:
 
Համակարգչային շերտագրությունը իրականացնում է հետևյալ
  հետազոտությունները

  • ակնագնդերի շրջան
  •  գլխուղեղ
  • հարքթային խոռոչներ
  • դիմածնոտային հատված
  • պարանոցի օրգաններ
  •  ողնաշարի պարանոցային հատված
  • կրծքավանդակի օրգաններ (թոքեր,միջնորմ)
  • հետորովայնային հատվածի օրգաններ
  • փոքր կոնքի օրգաններ
  • ողնաշարի կրծքային հատված
  • ողնաշարի գոտկա-սրբանային հատված
  • վերին վերջույթներ (հոդերը ներառյալ)
  • ստորին վերջույթներ (հոդերը ներառյալ)
  •  հաստ և բարակ աղիներ

Բժիշկներ

Հարություն Մուրադյան
Հարություն Մուրադյան 
ռադիոլոգ
Արմինե Կատվալյան
Արմինե Կատվալյան 
ռադիոլոգ 
Հակոբ Ավետիսյան
Հակոբ Ավետիսյան
ռադիոլոգ