Ծառայություններ

Անոթաբան

Անոթաբանը զբաղվում է անոթների ինչպես բնածին, այնպես էլ ձեռք բերովի հիվանդություններով և նրանց պրոֆիլակտիկայի հարցերով:
Անոթաբանին անհրաժեշտ է դիմել, եթե առկա են՝

Զարկերակային ախտահարման նշաններ՝
  • հաճախ նկատվող վերջույթների թմրածություն
  • թուլություն վերջույթներում
  • մկանների ջղաձգություն
  • ցավեր քայլելիս կամ վազքի ժամանակ
  • վերջույթների սառնություն կամ գունատություն
  • մարդը կաղում է, չնայած հոդերում բացակայում են բորբոքային պրոցեսները
Երակային ախտահարման նշաններ՝
  • այտուցներ ստորին վերջույթներում, ավելի արտահայտված երեկոյան ժամերին
  • մաշկի մուգ կարմրավուն գույն
  • անոթային աստղիկների առաջացում
  • երկար չբուժվող խոցեր
  • նկատելի լայնացած երակներ

Բժիշկներ

Աիդա Հակոբյան
Աիդա Հակոբյան
ֆունկցիոնալ ախտորորշման բժիշկ