Ծառայություններ

ՌԵՎՄԱՏՈԼՈԳ

Ռևմատոլոգը զբաղվում է հոդերի, ջլերի բորբոքային և այլ հիվանդությունների, աուտոիմուն հիվանդությունների, վասկուլիտների ախտորոշման և բուժման հարցերով:
Ռևմատոլոգիական հիվանդների վաղ ախտորոշումը և բուժումը թույլ է տալիս պահպանել հոդերի ու ներքին օրգանների ֆունկցիան, զգալի պակասեցնել հիվանդության նշանները, դանդաղեցնել ընթացքը և հաշմանդամություն առաջացնող փոփոխությունները հոդերում և հարհոդային հյուսվածքներում։ Անհրաժեշտ է ժամանակին դիմել մասնագետին:  Ճիշտ և ժամանակին բուժումը թույլ է տալիս բարելավել պացիենտի կյանքի որակը:
Ռևմատոլոգին անհրաժեշտ է դիմել, եթե առկա են՝
  • ցավեր մկաններում և հոդերում 
  • հոդերում շարժման սահմանափակում առավոտյան ժամերին
  • մեջքում “փայտացման” զգացողություն, հատկապես գոտկա-սրբանային հատվածում տղամարդկանց մոտ
  • ձևախախտ և այտուցվածություն հոդի շրջանում
  •  ցանավորում կամ հանգուցավոր գոյացություն մաշկի վրա վարդագույնից մինչև կարմրակապտավուն գույնի
  • մաշկի պնդացման հատվածներ՝ զգայնության խանգարումով, արտաքին տեսքի փոփոխությունով
  • վերջերս տարած նոր աղիքային կամ ուրոգենիտալ ինֆեկցիա
  • գլխացավ հստակ տեղակայումով, հատկապես եթե ուղեկցվում է սուբֆեբրիլ ջերմությունով, առատ քրտնարտադրությամբ կամ թուլությունով
  • մանկաբարձական պաթոլոգիա՝ պտղակրելախախտ չպահպանվող հղիության, սպոնտան աբորտ

Բժիշկներ

Լուիզա Աբազյան
Լուիզա Աբազյան
ռևմատոլոգ