Skip to main content

Պետպատվեր

Դիագնոստիկա բժշկական կենտրոնում պետ. պատվերի շահառուները կարող են անցնել նաև պետական պատվերի շրջանակներում իրականացվող դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ:
Համաձայն Առողջապահության նախարարության հետ կնքված պայմանագրի` պետպատվերի շրջանակներում(ըստ սահմանված կարգի) ուղեգրված քաղաքացիները անցնում են բոլոր  նշանակված հետազոտություններն անվճար:
Պետպատվերով հետազոտվում են Կառավարության կողմից հաստատված հետևյալ խմբերը.
  • սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձիք
  • զին.ծառայողները և նրանց հավասերացված անձիք
  • սոց.փաթեթի շահառուները
Պետպատվերի ցանկում ընդգրկված են մեր կենտրոնում կատարվող ախտորոշիչ հետազոտությունների միայն մի մասը` համաձայն ՀՀ Առողջապահության նախարարության կողմից հաստատված չափորոշիչի.
  • համակարգչային տոմոգրաֆիա
  • ն/ե կոնտրաստավորմամբ համակարգչային տոմոգրաֆիա
  • գլխուղեղի, վերջութային անոթների դոպլեր հետազոտություն
  • մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտություն
  • էխոկարդիոգրաֆիա
  • չափավորված ծանրաբեռնվածությամբ էլէկտրոկարդիոգրաֆիա/տրեդմիլ-թեստ/
  • էլեկտրոէնցեֆալոգրաֆիա/ԷԷԳ/
  • էխոէնցեֆալոգրաֆիա
  • էլեկտրոնեյրոմիոգրաֆիա
  • էզոֆագոգաստրոդոդենոսկոպիա
  • կոլոնոսկոպիա
  • սպիրոմետրիա
  • հորմոնալ հետազոտություններ
  • իմունոլոգիական հետազոտություններ
  • արյան և կեղտի մեջ հելիկոբակտեր անտիգենի որոշում
Հետազոտություններն անցկացվում են հերթագրման կարգով: Բացառություն են կազմում շտապ, ստացիոնար չհանդիսացող, անհետաձգելի դեպքերը:
Պետպատվերի շրջանակներում հետազոտություններ անցնելու նպատակով այցելուն պետք է ներկայացնի անձը հաստատող և տվյալ խմբի համար անհրաժեշտ և’ բնօրինակ, և’ պատճեն բոլոր փաստաթղթերը:
Ուշադրություն
Օրենքի վերջին փոփոխությամբ` զին. ծառայողի և իր ընտանիքի անդամների փաստաթղթերի մեջ պետք է առկա լինի բժշկի կողմից դուրս գրված հիվանդության մասին քաղվածքը: Նշենք նաև, որ հերթագրումը կատարվում է միայն ուղեգրի և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում:
© 2018 Դիագնոստիկա բժշկական միավորում| Բոլոր իրավունքները պաշտպանված են