Skip to main content

Թվային ՊԷՏ/ԿՏ

Ի՞նչ է ՊԷՏ/ՀՏ-ն

   ՊԷՏ/ՀՏ-ն ճառագայթային և միջուկային ախտորոշման հիբրիդային մեթոդ է, որը կիրառվում է ռադիոֆարմ պրեպարատների միջոցով։ Այս մեթոդը հնարավորություն է տալիս հայտնաբերել ուռուցքային փոփոխությունները դեռևս վաղ փուլում՝ մինչև դրանց ՀՇ (hամակարգչային շերտագրություն) կամ ՄՌՇ (մագնիսառեզոնանսային շերտագրություն) հետազոտություններով տեսանելի դառնալը։

Ե՞րբ է օգտագործվում ՊԷՏ/ՀՏ -ն

▶ Քաղցկեղի հայտնաբերում և ախտորոշում (թոքի, կրծքագեղձի, մաշկի, գլխուղեղի, լիմֆատիկ համակարգի և այլն),

▶ Քաղցկեղի փուլավորում և մետաստազների գնահատում,

▶ Քաղցկեղի բուժմանը (օրինակ՝ քիմիաթերապիա կամ ճառագայթային թերապիա) արձագանքելու մոնիթորինգ,

▶ Որոշ դեպքերում վարակների կամ բորբոքումների հայտնաբերում:

Ինչպիսի՞ ռադիոֆարմպրեպարատ է կիրառվում ՊԷՏ/ՀՏ հետազոտության համար

«Դիագնոստիկա» բժշկական կենտրոնում կիրառվում է ֆտոր դեզօքսիգլյուկոզա F-18 (ՖԴԳ) ռադիոֆարմ պրեպարատը։ Այն գլյուկոզի անալոգ է, որը պարունակում է ֆտոր-18 (18F) իզոտոպ, և օգտագործվում է մետաբոլիկ ակտիվություն ունեցող հյուսվածքների հայտնաբերման համար։

Հետազոտության որակյալ պատկեր ստանալու համար պետք է բավարարվեն երկու պայմաններ՝

    Վերը նշված երկու կարևոր պայմանները Հայաստանում հասանելի են միայն «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնում։ Քանի որ ՖԴԳ-ի տրոհման ժամանակը 100 րոպե է, այն պետք է օգտագործվի արտադրությունից հետո առավելագույնը մեկ ժամվա ընթացքում՝ առավելագույն ակտիվության պահպանման և հետազոտության բարձր զգայունություն ու ճշգրտություն ապահովելու համար։

Մեր առավելությունները

  1. ՖԴԳ-ն արտադրվում է յուրաքանչյուր հետազոտության համար, և հետազոտությունը կատարվում է բարձր գզայունություն ունեցող սարքով (UNITEDIMAGINGuMI550
  2. ՖԴԳ-ն ներարկվում է նվազագույն քանակությամբ՝ ապահովելով ճառագայթման նվազագույն մակարդակ, ինչը թույլ է տալիս հետազոտությունը իրականացնել առանց ժամանակային սահմանափակումների։
  3. ՖԴԳ-ի արտադրության գործընթացը բարդ բազմակոմպոնենտ շղթա է,որը ենթարկվում է խիստ վերահսկողության։ Արտադրությունն ավարտելուց հետո միայն համապատասխան ստուգում անցած նյութն է օգտագործվում հետազոտությանհամար։

Ինչպե՞ս նախապատրաստվել ՊԷՏ/ՀՏ հետազոտությանը

  1. Հետազոտությունից մեկ օր առաջ խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից,
  2. Սնվել սպիտակուցներով հարուստ սննդամթերքով և սահմանափակելածխաջրերպարունակողսննդամթերքները,
  3. Հետազոտությունից առնվազն 6 ժամ առաջ չընդունել սնունդ, սուրճ, թեյ,կոֆեին պարունակող հեղուկներ կամ քաղցր հյութեր (թույլատրվում է միայնսովորականջուր),
  4. Հագուստը պետք է լինի հարմարավետ՝ առանց մետաղական դետալների,
  5. Հետազոտության համար ներկայացնել անձնագիր, սոցիալականքարտ, էպիկրիզներ և նախկինում կատարված հետազոտությունների սկավառակներ։

Ինչպե՞ս է իրականացվում ՊԷՏ/ՀՏ-ն

  1. Հետազոտության ընթացքը տևում է 3 ժամ՝ ներառելով նախապատրաստումը և բուն հետազոտությունը։
  2. ՖԴԳ -ի ներարկումից հետո բուժառուն պետք է մնա հանգիստ՝ նստած կամ պառկած վիճակում:
  3. Բուն հետազոտությունը կատարվում է պառկած դիրքով՝ ձեռքերը գլխավերևում ծալած, ունի մոտավորապես 20 րոպե տևողություն:


Ինչ պետք է անել ՊԵՏ/ՀՏ-ից հետո

Խմել մեծ քանակությամբ ջուր՝ օրգանիզմից նյութը դուրս բերելու համար։

Մանկաբարձ-գինեկոլոգի խորհրդատվական եզրակացության և հղի կնոջ հետ, անհրաժեշտության դեպքում ստացիոնար բուժում։

Ինչ արժե ՊԵՏ/ՀՏ հետազոտությունը մեր կենտրոնում

2️⃣0️⃣% զեղչ ՊԷՏ/ԿՏ հետազոտության համար

Մարտի 8-ից մինչև Ապրիլի 7-ը

Զեղչից կարող են օգտվել բոլոր այն բուժառուները (կանայք և տղամարդիկ), ովքեր առաջին անգամ կանցնեն հետազոտությունը մեր կենտրոնում:

✔ 1-ին հետազոտություն – 400.000 ՀՀ դրամ

✔ 2-րդ հետազոտություն – 400,000 ՀՀ դրամ

✔ 3-րդ և հաջորդ հետազոտությունները – 350,000 ՀՀ դրամ

Արտյոմ Արտաշեսյան

Արտուշ Խալաֆյան

© 2018 Դիագնոստիկա բժշկական միավորում| Բոլոր իրավունքները պաշտպանված են