Skip to main content

Ռադիոլոգիա

Դիագնոստիկա  ԲԿ ռադիոլոգիական կենտրոնը  բազմապրոֆիլային է և իր մեջ ներառում է տարբեր  մեթոդներ` ռենտգեն-հետազոտություն, մամոգրաֆիա, համակարգչային տոմոգրաֆիա և ուլտրաձայնային հետազոտություններ:

Այստեղ աշխատում են փորձառու բժիշկ-ռադիոլոգներ, որոնք վերապատրաստվել են Եվրոպայի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության լավագույն կլինիկաներում,   նաև   Բժշկական համալսարանի հետբուհական շարունակական կրթության կլինիկական ախտորոշման ամբիոնի դասախոսներ են: Դիագնոստիկա ԲՄ -ն հանդիսանում է Երևանի բժշկական համալսարանի ուսումնական բազա: Կենտրոնի բժիշկների որակյալ աշխատանքի հիմքում ընկած է թիմային մոտեցումը՝ հիվանդության ախտորոշման համար անհրաժեշտ և միմյանց լրացնող կրկնակի հետազոտությունների կատարումն ու արդյունքների քննարկումը, առանձնակի ուշադրություն դարձնելով  հետազոտությունների ոչ ինվազիվ մեթոդներին:

© 2018 Դիագնոստիկա բժշկական միավորում| Բոլոր իրավունքները պաշտպանված են