Հուլիսի 5 – ին տեղի ունեցավ «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի և ՀՀ ԱՆ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի համատեղ կազմակերպած Հայաստանում առաջին միջուկային բժշկությանը նվիրված գիտաժողովը «Միջուկային բժշկության ժամանակակից միտումները և մարտահրավերները խորագրով»։
Բացման հանդիսավոր արարողությանը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը ողջույնի իր խոսքում նշեց, որ վերջին տարիներին Հայաստանում արձանագրվել են մեծ հաջողություններ հիվանդությունների ախտորոշման ոլորտում և որ պետությունը մեծ ուշադրություն է դարձնում առողջապահական ոլորտի զարգացմանը՝ ջանք չխնայելով միջազգային չափանիշներին համապասատխանող որակյալ ծառայություններ մատուցելու համար:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Դիագնոստիկա ԲԿ – ի տնօրեն Արթուր Մելքոնյանը, խոսելով ոլորտի ներկայիս և ապագայումառաջադեմ բժշկական տեխնոլոգիաների արագընթաց զարգացման, հիվանդությունների ախտորոշման առավել մեծ հնարավորությունների մասին:
Գիտաժողովի շրջանակներումզեկույցներով հանդես եկան Հայաստանի և Ռոուսաստանի բուժհաստատությունների լավագույն մասնագետները՝ կիսվելով իրենց մասնագիտական փորձով:
Հունիսի 21, 23-ին Երևանում տեղի ունեցավ Ռադիոլոգիայի հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած Ռադիոլոգիայի հայկական վեցերորդ համագումարը, որին մասնակցում էին նաև Դիագնոստիկա ԲԿ -ի ռադիոլոգիական բաժանմունքի ռադիոլոգները:
«Տեսանելին որպես թաքնվածի արտահայտում» թեմայով որպես խոսնակ ելույթ ունեցավ նաև Դիագնոստիկա ԲԿ – ի ռադիոլոգ, ԵՊԲՀ – ի Ճառագայթային ախտորոշման ամբիոնի դասախոս Ռուզաննա Խոջայանը։
Համագումարի շրջանակներում Հայաստանի, Եվրոպայի և Ռուսաստանի առաջատար մասնագետները խոսնակների հետ միասին լսարանին ներկայացրեցին ինֆորմատիվ զեկույցներ՝ կիսվելով մասնագիտական նորություններով և հարուստ փորձով:
Բժշկական ապահովագրության ներդրումն ուղղված է բժշկական օգնության որակի և մատչելիության բարձրացմանը: Դիագնոստիկան, ցանկանալով տրամադրել հնարավորինս լավ պայմաններ իր այցելուներին, համագործակցում է Նաիրի ինշուրանս, Ինգո Արմենիա, Գարանտ ինշուրանս, Սիլ ինշուրանս, Արմենիա ինշուրանս ապահովագրական ընկերությունների հետ:
Դիագնոստիկա ԲԿ-ում Հայաստանի քաղաքացիները բժշկական ապահովագրության շրջանակներում հնարավորություն ունեն ստանալ խորհրդատվություն, ինչպես նաև անցնել գործիքային և լաբորատոր հետազոտություններ՝ հաջորդող ամբուլատոր բուժմամբ:
Դիագնոստիկա ԲԿ-ի ապահովագրական ծառայության աշխատակիցների և ապահովագրական ընկերությունների աշխատողների համատեղ համակարգված աշխատանքը հնարավորություն է տալիս հաշված րոպեների ընթացքում կազմակերպել հիվանդների հետազոտությունը և բուժումը: Բժշկական ապահովագրության շահառուները զերծ են մնում թղթաբանական գործընթացներից, ինչպես նաև ստանում են ախտորոշիչ և լաբորատոր հետազոտությունների պատասխանները անմիջապես ծառայության աշխատակցից:
Պլանային այցի ժամանակ այցելուն պետք է նախապես կապ հաստատի ապահովագրական ընկերության հետ, ձևակերպվի հայտ, որից հետո ուղեգրվի բժշկական կենտրոն:
Մինչդեռ անհետաձգելի դեպքերում այցելուն կարող է անմիջապես, առանց հերթագրման դիմել բժշկական կենտրոն:
Բժշկական ապահովագրության հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել 012 351101 կամ 8699 հեռախոսահամարներով: Մեր աշխատակիցը սիրով և հնարավորինս արագ կփորձի պարզաբանել Ձեզ հուզող յուրաքանչյուր հարց:
Հայաստանի էնդոսկոպիստների ասոցացիայի նախագահ և Բժշկական ախտորոշման հայկական ասոցացիայի անդամ։ 25 գիտական աշխատությունների հեղինակ է։ ՛՛Դիագնոստիկա՛՛ բժշկական միավորումում աշխատում է 2006 թվականից: Վերապատրաստվել է ԱՄՆ-ում։
Դիագնոստիկա բժշկական կենտրոնում պետ. պատվերի շահառուները կարող են անցնել նաև պետական պատվերի շրջանակներում իրականացվող դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ:
Համաձայն Առողջապահության նախարարության հետ կնքված պայմանագրի` պետպատվերի շրջանակներում(ըստ սահմանված կարգի) ուղեգրված քաղաքացիները անցնում են բոլոր նշանակված հետազոտություններն անվճար:
Պետպատվերով հետազոտվում են Կառավարության կողմից հաստատված հետևյալ խմբերը.
սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձիք
զին.ծառայողները և նրանց հավասերացված անձիք
սոց.փաթեթի շահառուները
Պետպատվերի ցանկում ընդգրկված են մեր կենտրոնում կատարվող ախտորոշիչ հետազոտությունների միայն մի մասը` համաձայն ՀՀ Առողջապահության նախարարության կողմից հաստատված չափորոշիչի.
Հետազոտություններն անցկացվում են հերթագրման կարգով: Բացառություն են կազմում շտապ, ստացիոնար չհանդիսացող, անհետաձգելի դեպքերը:
Պետպատվերի շրջանակներում հետազոտություններ անցնելու նպատակով այցելուն պետք է ներկայացնի անձը հաստատող և տվյալ խմբի համար անհրաժեշտ և’ բնօրինակ, և’ պատճեն բոլոր փաստաթղթերը:
Ուշադրություն
Օրենքի վերջին փոփոխությամբ` զին. ծառայողի և իր ընտանիքի անդամների փաստաթղթերի մեջ պետք է առկա լինի բժշկի կողմից դուրս գրված հիվանդության մասին քաղվածքը:
Նշենք նաև, որ հերթագրումը կատարվում է միայն ուղեգրի և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում:
Դիագնոստիկա բժշկական կենտրոնը ներկայումս համագործակցում է Հայաստանում գործող բոլոր բժշկական ապահովագրական ընկերությունների հետ: Դրա շնորհիվ մեզ մոտ բոլոր սոց. փաթեթի շահառուները, անկախ բնակության վայրից, կարող են անվճար անցնել ինչպես տարեկան պարտադիր բուժզննումը, այնպես էլ` անվճար օգտվել սահմանված դժվարամատչելի հետազոտություններից:
Վերջիններիս շարքին են դասվում.
ԷԽՈ սրտագրությունը
տրեդմիլ թեսթը
հոլտեր մոնիթորինգը
մամոգրաֆիան
գաստրոսկոպիան
կոլոնոսկոպիան
ն/ե կոնտրաստավորամբ ռենտգենը(ուրոգրաֆիա)
համակարգչային տոմոգրաֆիա(ԿՏ)
համակարգչային տոմոգրաֆիա(ԿՏ) ներերակային կոնտրաստավորմամբ
Բժշկական կենտրոն դիմելու դեպքում սոց. փաթեթի շահառուին անհրաժեշտ է ներկայացնել իր անձը հաստատող փաստաթղթի(անձնագրի կամ նույնականացման քարտի) բնօրինակն ու պատճենը:
Նախապես պայմանավորվածություն ձեռք բերելու համար կարող եք զանգահարել 012 35 11 10, 8699
Ձեր կողմից ներկայացված հարցումը ստանալուց հետո մեր աշխատակիցը ներկայացնում է հայտ Ձեր ապահովագրական ընկերություն: Վերջինիս կողմից հայտը հաստատվում կամ հերքվում է 2 օրվա ընթացքում: Պատասխանը ստանալուց հետո մեր աշխատակիցը կապ է հաստատում Ձեզ հետ և ամրագրում այցի օրն ու ժամը:
Մեր կենտրոնում Դուք հնարավոր սեղմ ժամկետներում կստանաք հստակ ախտորոշում և հետագա էֆեկտիվ բուժում ոլորտում փորձառու բժիշկների կողմից
Մենք հանդիսանում ենք Հայաստանում առաջին ախտորոշիչ կենտրոններից և դրա հետ մեկտեղ աշխատում ենք նորագույն դիագնոստիկ մեթոդներով և բարձրորակ արտասահմանյան սարքավորումներով
Մեզ մոտ կարող եք անցնել մոտ 200 լաբորատոր և գործիքային հետազոտություն
Մենք սպասարկում ենք և’ պետ. պատվերի, և’ սոց. փաթեթի, և’ ապահովագրական փաթեթի շրջանակներում
Մեզ մոտ կարող եք նախապես գրանցվել և ստիպված չլինել սպասելու հերթերում
Մենք աշխատում ենք ծառայությունների հնարավոր բարձր որակի պարագայում առաջարկել հնարավորինս մրցունակ գին: Ավելին, ուսումնասիրելով մեր այցելուների առողջական առաջնահերթ խնդիրները, առաջարկում ենք պարբերական զեղչեր
Մեզ մոտ թե’ գնային, թե’ ժամանակի խնայողության տեսանկյունից Ձեզ համար ամենահարմարավետն է անցնելու Ախտորոշման և բուժման փաթեթը: Վերջինիս շրջանակներում Դուք վճարում եք ֆիքսված վճար` 88.000 ՀՀ դրամ և անցնում ամբողջական ստուգում` ըստ Ձեր առողջական վիճակի և բժշկի ցուցումների:
Ինչպե՞ս դիմել Դիագնոստիկա
Մեզ կարող եք դիմել ինչպես սեփական նախաձեռնությամբ, այնպես էլ` Ձեր բժշկի կամ ապահովագրական ընկերությունների ուղեգրով:Առողջական ինչպիսի՞ խնդիրներով կարելի է դիմել Դիագնոստիկա
Մեզ կարող եք դիմել ցանկացած առողջական խնդրի դեպքում(բացառությամբ անհետաձգելի հիվանդանոցային դեպքերի): Մեր կենտրոնում նախնական բժշկական խորհրդատվությունն անվճար է: Այսինքն` կարող եք նախապես գրանցվել Ձեզ հարմար ժամին, ստանալ բժշկի անվճար խորհրդատվություն և արդեն կողմնորոշվել Ձեր հետագա անելիքների մեջ:
Ի՞նչ ծառայություններ է առաջարկում Դիագնոստիկան
Մեզ մոտ կարող եք անցնել լաբորատոր և գործիքային ախտորոշիչ շուրջ 200 հետազոտություններ : Բացի հետազոտություններ անցնելուց, կարող եք նաև գրանցվել մեր պոլիկլինիկայում և օգտվել պետ.պատվերի շրջանակներում առաջարկվող ծառայություններից: Նշենք նաև, որ պոլիկլինիկային կցագրված քաղաքացիները, անվճար տրամադրվող ծառայություններից բացի, բժշկական կենտրոնի կողմից մատուցվող վճարովի ծառայություններից օգտվելու դեպքում օգտվում են նաև զգալի զեղչերից:
Ի՞նչ զեղչեր են գործում Դիագնոստիկա ԲԿ-ում
Մեր բժշկական կենտրոնում առաջարկվող բուժօգնության գները մրցակցային են: Մեզ մոտ գործում են զգալի զեղչեր ինչպես սոցիալապես անապահով խմբերին պատկանող այցելուների, այնպես էլ` 1 տարվա ընթացքում կրկնակի հետազոտման համար դիմող անձանց համար: Ավելին` պետ.պատվերի սահմաններում, ըստ սահմանված կարգի, հետազոտման ուղեգրված քաղաքացիները հետազոտվում են անվճար: Եվ չնայած բոլոր գործող զեղչերին և մյուս առավելություններին, մինչ այսօր մեր կենտրոնում հետազոտման ամենաձեռնտու և ճիշտ տարբերակը եղել և մնում է Ախտորոշման և բուժման փաթեթը, որի գինը, համեմատած այդ փաթեթում ընդգրկված ծառայությունների ծավալի, էականորեն ավելի ցածր է, քան համանման ծառայություններից օգտվելու արժեքը` առանց փաթեթից օգտվելու:
Արդյոք, բացի ախտորոշումից, կարո՞ղ ենք ստանալ նաև բուժում
Մեր կենտրոնում մատուցվող ծառայությունները ներառում են նաև ամբուլատոր բուժման նշանակումը նեղ մասնագետների խորհրդատվություններից հետո։ Այսինքն` դիմելով մեզ Դուք ոչ միայն ստանում եք հստակ ախտորոշում, այլև` նեղ մասնագետի հետ խորհրդատվությունից հետո Ձեզ համար նշանակվում է նաև ամբուլատոր բուժում:Մենք ստացիոնար բուժօգնություն չենք իրականացնում, սակայն Դուք կարող եք ստանալ ամբուլատոր պայմաններում մատուցվող առանձին բուժական ծառայություններ։
Արդյոք Դիագնոստիկան կարո՞ղ է տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր ապահովագրական ընկերություններից հատուցում ստանալու համար
Մենք սերտորեն համագործակցում ենք Հայաստանում գործող բոլոր ապահովագրական ընկերությունների հետ: Ուստի և Ձեր հետազոտությունների արդյունքները և անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումն ու փոխանցումը համապատասխան ապահովագրական ընկերության, Ձեզ համար լինում է գրեթե աննկատ, քանի որ մենք, ունենալով հատուկ մասնագետներ, հնարավոր նվազագույնի ենք հասցնում Ձեր կողմից այդ գործընթացին մասնակցությունը:
Դիմել կարող եք ցանկացած պահի, եթե ցանկանում եք հիվանդությունները հայտնաբերել ճիշտ ժամանակին՝ կանխելով հնարավոր բոլոր բարդությունները:
Ո՞վ կարող է դիմել
1. հիվանդ, ով ունի առողջական խնդիրներ2. առողջ այցելու, ով չունի գանգատներ,սակայն գտնվում է ռիսկի խմբում/ 40 և ավելիտարիք, ժառանգական հիվանդություններ, ավել քաշ և այլն/ և ցանկանում է ստուգել իրառողջական վիճակը:
<<ԴԻԱԳՆՈՍՏԻԿԱ>> ախտորոշման և բուժման փաթեթի առավելությունները
Փաթեթը Դիագնոստիկա ԲԿ ի կողմից մշակված նորամուծություններց է:
Դուք վճարում եք ընդամենը 88.000 դրամ և ունենում հնարավորություն՝ անցնելու անհրաժեշտ մի շարքհետազոտություններ, ստանալու մասնագիտական խորհրդատվություն և բուժում բարձր որակավորում ունեցող բժիշկների կողմից:
Ըստ Ձեր առողջական հիմնական խնդրի, նշանակվում է առաջնային բժիշկ և ուղեկցող բուժքույր, ովքեր կոորդինացնում ենայցելությունների ամբողջ ընթացքը:Կենտրոնը հագեցած է գերժամանակակից բժշկական սարքավորումներով:
Այսպիսով, դուք խնայում եք գումար, ժամանակ, օգտվում լավագույն բժշկականսպասարկումից, ստանում ճիշտ ախտորոշում և բուժում:
Ի՞ՆՉ Է ՆԵՐԱՌՎԱԾ ՓԱԹԵԹՈՒՄ
Նեղ մասնագետի խորհրդատվություն / ըստ գանգատների /
թերապևտ
սրտաբան
էնդոկրինոլոգ
նյարդաբան
գաստրոէնտերոլոգ
թոքաբան
ուրոլոգ
քիթ-կոկորդ-ականջաբան
մաշկաբան
ակնաբույժ
գինեկոլոգ
հոդաբան-ռևմատոլոգ
վիրաբույժ
նեֆրոլոգ
Փաթեթում ներառված գործիքային հետազոտություններ`
սոնոգրաֆիա/որովայնի, փոքր կոնքի օրգաններ ,վահանաձև գեղձ, կուրծք /
ռենտգեն/մինչև 2 հատված/
ԷԿԳ
Էխոկարդիոգրաֆիա /սրտաբանի ցուցումով /
Լրացուցիչ ևս 2 հետազոտություն ըստ նեղ մասնագետների նշանակման
դուպլեքս/մեկ հատված/
հոդերի սոնոգրաֆիա
գաստրոսկոպիա
ստամոքսի և աղիների կոնտրաստային ռենտգենսկոպիա
կոլոնոսկոպիա
ԷԷԳ
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա/ԷՆՄԳ/
հոլտեր մոնիտորինգ
ներհեշտոցային սոնոգրաֆիա
Փաթեթում ներառված լաբորատոր հետազոտություններ
արյան ընդհանուր անալիզ
մեզի ընդհանուր անալիզ
կրեատինին
ընհանուր խոլեստերին CHOL
ցածր խտության խոլեստերին LDL
գլյուկոզա
C-ռեակտիվ սպիտակուց CRP
վահանաձև գեղձի հորմոն TSH
ԱՍՏ
ԱԼՏ
հիմնային ֆոսֆատազա
PSA օնկոմարկեր /60տ.ից բարձր տղամարդկանց ըստ ուրոլոգի ցուցման
Դիագնոստիկա ԲԿ-ում իրականացվող այն բոլոր լաբորատոր և գործիքայինհետազոտությունները և բուժ.միջամտությունները, որոնք ներառված չեն փաթեթիմեջ անվճար, բայց ցուցված են մասնագետի կողմից վերջնական ախտորոշման և բուժման համար, կգործի 20 % զեղչ: