Skip to main content

UNITED IMAGING uMI 550՝ ԱՌԱՋԻՆ ԹՎԱՅԻՆ ՊԷՏ/ԿՏ սարքը Հայաստանում

✅   ՊԷՏ/ԿՏ –ն (Պոզիտրոն Էմիսիոն Տոմոգրաֆիա/ԿՏ) ուռուցքային հիվանդությունների ախտորոշման կարևորագույն և անփոխարինելի մեթոդ է՝ սկսած քաղցկեղի առաջնային հայտնաբերումից, տարածվածության գնահատումից մինչև բուժման արդյունավետության գնահատում և հսկողություն։ Պետ/ԿՏ – ի օգնությամբ հնարավոր է հայտնաբերել այնպիսի ուռուցքներ, որոնք տեսանելի չեն ոչ՛ ԿՏ և ոչ՛ էլ ՄՌՏ հետազոտություններով։

✅    Թվային ՊԷՏ/ԿՏ — ն, ի տարբերություն նախորդ սերնդի անալոգային սարքերի, շնորհիվ իր նորարական թվային ընդունիչների ունի էլ ավելի բարձր զգայունություն և ճշգրտություն։ Սարքը հագեցած է նաև արհեստական ինտելեկտի(AI) հիման վրա ստեղծված պատկերների վերամշակման ծրագրերով, որի արդյունքում հնարավոր է դառնում՝ • պացիենտին անհրաժեշտ ներարկվող ռադիոակտիվ նյութի նվազմանը զուգահեռ ստանալ էլ ավելի որակյալ պատկերներ • հայտնաբերել շատ ավելի մանր ուռուցքային ախտահարումները (մինչև 3մմ):

Ե՞րբ է անհրաժեշտ դիմել երիկամաբանին

Որո՞նք են երիկամային հիվանդության հիմնական ախտանիշները և ե՞րբ է անհրաժեշտ դիմել երիկամաբանին: Մեկնաբանում է նեֆրոլոգ Սոֆիա Խուդավերդյանը:

Подробнее

«Dr. Դավիթ» հաղորդաշարի հյուր

«Dr. Դավիթ» հաղորդաշարի հյուրերն են գաստրոէնտերոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նորայր Մարգարյանը և սրտաբան բժշկական գիտությունների թեկնածու Մարինա Օրդյանը:

Подробнее