Գերձայնային ախտորոշում
Ներկայումս գերձայնային հետազոտությունը հանդիսանում է բարձր ինֆորմացիոն, անվնաս մեթոդներից մեկը: Այն մորֆոլոգիական և ֆունկցիոնալ լիարժեք գնահատական է տալիս հետազոտվող մարդու օրգանիզմի համար: Այդ իսկ պատճառով այն հանդիսանում է ախտորոշման մեջ առաջին քայլը: «Դիագնոստիկա» ԲՄ ռադիոլոգիական կենտրոնի գերձայնային ախտորոշման բաժանմունքը հագեցված է ժամանակակից GE firm 2D,3D սարքավորումներով:
Մեզ մոտ աշխատում են բարձր որակավորում ստացած մասնագետներ, որոնք Հայաստանի այս բնագավառի ակունքներում են կանգնած և անցել են որակավորում ինչպես եվրոպական առաջատար տարբեր կլինիկաներում, այնպես էլ Ռուսաստանի դաշնության և ունեն բազմաթիվ տարիների մասնագիտական փորձ և հանդիսանում են բժշկական համալսարանի դասախոսներ :
Բաժանմունքում կատարվում են ԳՁՀ- հետևյալ տեսակները
- փոքր կոնքի օրգանների և որովայնային հատվածի սոնոգրաֆիա
- վահանաձև և հարվահանաձև գեղձերի սոնոգրաֆիա
- թքագեղձի սոնոգրաֆիա
- փափուկ հյուսվածքների և ենթամաշկային գոյացությունների սոնոգրաֆիա
- կրծքագեղձի սոնոգրաֆիա
- լիմֆատիկ հանգույցների սոնոգրաֆիա
- կանանց փոքր կոնքի օրգանների սոնոգրաֆիա և ֆոլիկուլոմետրիա
- պարանոցի օրգանների համալիր սոնոգրաֆիա
- ամորձիների սոնոգրաֆիա
- տրանսվագինալ սոնոգրաֆիա
- հոդերի սոնոգրաֆիա
Գերձայնային հետազոտությունը գինեկոլոգիայում թույլ է տալիս հայտնաբերել կանանց վերարտադրողական համակարգի հիվանդությունները վաղ շրջանում մինչև կլինիկական նշանները, ինչը հնարավորություն է տալիս հասնել էֆեկտիվ բուժման արդյունք: Այդ իսկ պատճառով էլ կանանց առողջության պահպանման և ճիշտ ժամանակին բուժումը սկսելու համար խիստ անհրաժեշտ է պրոֆիլակտիկ նպատակով տարին մեկ անգամ կատարել հետազոտություն: