Երիկամաբանին դիմելու նշանները
Երիկամաբանը զբաղվում է միզատար համակարգի մի շարք հիվանդությունների՝ պիելոնեֆրիտ, գլոմերալոնեֆրիտ, միզաքարային հիվանդություն, ցիստիտ, ուրետրիտ, և այլն, ախտորոշման, բուժման և պրոֆիլակտիկ հարցերով: Մեր կլինիկայում կարելի է անցնել լիարժեք հետազոտություններ և ստանալ էֆեկտիվ բուժում: Երիկամաբանին անհրաժեշտ է դիմել, եթե առաջացել են ՝
- միզարձակության ցանկացած տիպի խանգարումներ
- զարկերակային ճնշման բարձրացում երիտասարդների մոտ կամ զարկերակային ճնշման հանկարծակի բարձրացում նորմոտոնիկ մեծահասակների մոտ
- գոտկային ցավեր, որոնք կապված չեն շարժումների հետ և հնարավոր է ուղեկցվեն ջերմության բարձրացումով, դողով
- դեմքի, ձեռքերի,ոտքերի այտուցներ
- մեզի քանակի փոփոխություններ /ավելացում, պակասում
- մեզի կլինիկական անալիզի ցանկացած շեղում
- երիկամի կառուցվածքի անոմալիաներ
Հստակ՝
- շաքարային դիաբետով տառապող հիվանդները
- շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններով տառապող հիվանդները
- պարբերական հիվանդություն ունեցողները
- հղիության շրջանում երիկամային բարդություններ կրած կանայք