Գաստրոսկոպիա Գաստրոսկոպիան էնդոսկոպիկ հետազոտություն է, որի դեպքում մանրակրկիտ հետազոտվում են կերակրափողի, ստամոքսի, տասներկումատնյա աղու լորձաթաղանթը, երբ կասկածներ կան տվյալ օրգանի բորբոքային, ուռուցքային հիվանդությունների և արյունահոսությունների բարդությունները պարզելու համար: Գաստրոսկոպիան ցուցված է նաև որպես լրացուցիչ հետազոտություն այլ հիվանդությունների ախտորոշման հաստատման համար (ալերգիա, նևրոզ):
Կոլոնոսկոպիա Կոլոնոսկոպիան կատարվում է հաստ աղու լորձաթաղանթի զննման և մանրամասն հետազոտության նպատակով ներառյալ ուղիղ աղին:
Ախտորոշիչ կոլոնոսկոպիան ցուցված է հետևյալ դեպքերում`
Գաստրոսկոպիան և կոլոնոսկոպիան կարող են ուղեկցվել նաև մի շարք բուժական և վիրաբուժական միջամտություններով՝ ստամոքսաղիքային համակարգի պոլիպների հեռացում, օտար մարմինների հեռացում, ստամոքսաղիքային արյունահոսությունների դադարեցում, ստամոքսաղիքային տրակտի նեղացումների (ստրիկտուրաների) լայնացում: Այս փոքր միջամտությունները տալիս են հնարավորություն խուսափել որովայնի խոռոչի մեծ վիրահատություններից: