Հոդերի գերձայնային հետազոտությունը հանդիսանում է մատչելի և ինֆորմատիվ մեթոդ, որը թույլ է տալիս գնահատել ոչ միայն ոսկրային և աճառային, այլ նաև փափուկ հյուսվածքային ստրուկտուրաները, ինչպիսիք են մկանները, ջլերը, կապանները, ինչը բացարձակ հնարավոր չէ ռենտգենյան հետազոտության ժամանակ: Գերձայնային հետազոտությունը թույլ է տալիս վաղ շրջանում հոդերում և փափուկ հյուսվածքային կոմպոնենտներում հայտնաբերել բորբոքային և դեստրուկտիվ փոփոխությունները, որոշել մինիմալ քանակի ազատ հեղուկի առկայությունը հոդի խոռոչում, գնահատել հեղուկի բնույթը: Գերձայնային հետազոտության առավելությունները՝
Գերձայնային հետազոտության ժամանակ հետազոտում են ուսային, արմնկային, կոնքազդրային, ծնկային, սրունք-թաթային հոդերը, դաստակի հոդերը և կրնկոսկրը: