Համակարգչային տոմոգրաֆիա
Համակարգչային տոմոգրաֆիան հանդիսանում է բարձր տեխնոլոգիական մեթոդ:
Թվային պատկերները, որոնք ստանում են մուլտիսպիրալային ԿՏ-ով ավելի մանրակրկիտ են, քան ռենտգենգրաֆիայի դեպքում: “Siemens” ժամանակակից ֆիրմայի մուլտիսպիրալային համակարգչային տոմոգրաֆը առանձնանում է սկանավորման բարձր արագությամբ, նորագույն ծրագրային հնարավորությունը թույլ է տալիս ստանալ պատկերի եռաչափ մուլտիպլանար և ծավալային ռեկոնստրուկցիա:
Համակարգչային շերտագրության շնորհիվ կարող ենք հայտնաբերել գլխուղեղի, որովայնի խոռոչի և կրծքավանդակի օրգանների հետորովայնային տարածության և փոքր կոնքի անոթների, քթի հավելյալ խոռոչների, կմախքի ոսկրերի և հոդերի, ողնաշարի և բազմաթիվ պաթոլոգիական պրոցեսները, ինչպես նաև որոշելու բնույթը, տարածվածության աստիճանը և վասկուլյարիզացիան:
Ն/ե բոլյուսային ՀՇ անգիոգրաֆիկ հետազոտությունը կատարվում է ուռուցքների, անոթային անոմալիաների հայտնաբերման, արդեն հայտնաբերված ուռուցքների արյունամատակարարման բնույթը և փոխհարաբերությունը մագիստրալ անոթների հետ որոշելու համար, պորտալ հիպերտենզիայի դեպքում, թոքային անոթների այնպիսի վտանգավոր բարդության ժամանակ, ինչպիսին է թոքային զարկերակի տրոմբո-էմբոլիան:
ն/ե կոնտրաստավորում ոչ բոլյուսային կատարվում է Երիկամների ,միզատար ուղիների, միզապարկի հիվանդությունների, ուռուցքների, մեզի հոսքի խանգարումների դեպքում :
Աղիների կոնտրաստավորում խմելու եղանակով հաստ և բարակ աղիների, փոքր կոնքի օրգանների հետազոտության ժամանակ, որպես անհրաժեշտ նախապատրաստում:
Վիրտուալ կոլոնոսկոպիա աղիքի կոնտրաստավորմամբ՝ հաստ աղիքի հետազոտություն- կլիզմայի եղանակով:
Համակարգչային տոմոգրաֆիան իրականացնում է հետևյալ հետազոտությունները
-
ակնագնդերի շրջան
- գլխուղեղ
-
հարքթային խոռոչներ
-
դիմածնոտային հատված
-
պարանոցի օրգաններ
-
ողնաշարի պարանոցային հատված
-
կրծքավանդակի օրգաններ (թոքեր,միջնորմ)
-
հետորովայնային հատվածի օրգաններ
-
փոքր կոնքի օրգաններ
-
ողնաշարի կրծքային հատված
-
ողնաշարի գոտկա-սրբանային հատված
-
վերին վերջույթներ (հոդերը ներառյալ)
-
ստորին վերջույթներ (հոդերը ներառյալ)
-
հաստ և բարակ աղիներ