Skip to main content

Ախտորոշման  և բուժման փաթեթ

Ի՞նչ է Ախտորոշման  և բուժման փաթեթը և երբ օգտվել նրանից
Ախտորոշման և բուժման փաթեթը Դիագնոստիկա բժշկական կենտրոնի կողմից մշակված նորամուծություններից է, որի  շրջանակներում Դուք կարող եք անցնել ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ քանակի գործիքային, լաբորատոր հետազոտություններ և ստանալ հստակ ախտորոշում և  էֆեկտիվ բուժում մեր փորձառու բժիշկների կողմից:
Ներառված ծառայությունները, հետազոտությունները: Փաթեթի շրջանակներում կարող եք օգտվել անսահմանափակ քանակի մասնագիտական խորհրդատվություններից և հետազոտություններից` կախված Ձեր գանգատներից և առողջական խնդիրներից: Փաթեթով կարող եք օգտվել բժշկական կենտրոնի կողմից մատուցվող գրեթե բոլոր ծառայություններից.
  • գործիքային և լաբորատոր հետազոտություններ
  • նեղ մասնագետների խորհրդատվություն և բուժում
Ե՞րբ դիմել: Դիմել կարող եք ցանկացած պահի: Ցանկալի է առաջին գանգատների ի հայտ գալուց, քանի որ հիվանդությունը վաղ շրջանում բացահայտելու դեպքում մի քանի անգամ ավելանում է առավել հեշտ և արդյունավետ բուժման հնարավորությունը: Ուստի դիմե՛ք հնարավորինս շուտ:
  • Ո՞վ կարող է դիմել. 1. հիվանդ, ով ունի գանգատներ և ցանկանում է պարզել գանգատների պատճառները,  ստանալ հստակ ախտորոշում ու արդյունավետ բուժում
        2. առողջ այցելու, ով չունի որևէ գանգատ, սակայն ցանկանում է անցնել համալիր հետազոտություն և ստուգել իր առողջական վիճակը
  Ախտորոշման և բուժման փաթեթի առավելությունները     
Հաստատագրված վճար: Մեկ միասնական, ֆիքսված գումար` 88.000 ՀՀ  դրամ, բոլոր անհրաժեշտ հետազոտությունների համար: Դուք չեք վճարում յուր. պահանջվող խորհրդատվության, հետազոտության համար առանձին, այլ վճարում եք 1 անգամ և, կախված Ձեր գանգատներից և բժշկի նշանակումներից, անցնում բոլոր անհրաժեշտ հետազոտությունները և ստանում նեղ մասնագետների խորհրդատվություն և բուժում:
Գումարի խնայում: Գումարի մինչև մի քանի անգամ խնայում չսահմանափակվող բժշկական խորհրդատվությունների, հետազոտությունների դեպքում: Ախտորոշման փաթեթից օգտվելիս Ձեր առողջական խնդիրներից ելնելով, կարող եք ստանալ տարբեր մասնագիտական խորհրդատվություններ, ինչպես նաև անցնել բազմաթիվ հետազոտություններ` համաձայն բժիշկների նշանակման: Ախտորոշման և բուժման փաթեթից չօգտվելու պարագայում յուր. հետազոտության համար առանձին վճարում կատարելիս, Դուք վճարելու էիք մինչև մի քանի անգամ ավել գումար` համեմատած փաթեթի հաստատագրված գումարի հետ: Այսպիսով, վճարում եք մեկ անգամ, ֆիքսված գումար և ստանում համալիր ախտորոշում և բուժում։
Ժամանակի խնայում: Բժիշկների մոտ և հետազոտման սենյակներում ընդունելություն առանց հավելյալ սպասելաժամանակի և հերթերի: Օգտվելով Ախտորոշման և բուժման փաթեթից` Դուք հանդիպում եք բոլոր մասնագետներին և անցնում բոլոր հետազոտությունները` համաձայն նախապես համաձայնեցված պայմանավորվածությունների: Այսպիսով, կարիք չի լինում յուր. անգամ  հերթագրվել և սպասել:
Մասնագիտական մոտեցում: Հետազոտությունների և այլ բժիշկների մոտ ուղորդում ըստ անհրաժեշտության և միայն առաջնային բժշկի կողմից խորհրդատվությունից հետո:
Այցելուի քարտի տրամադրում: Այցելուի կողմից ստացած բոլոր բժշկական հետազոտությունների, խորհրդատվությունների  և բուժման ամփոփումը վերջում միասնական տեսքով տրամադրվում է այցելուին, իսկ քարտի կրկնօրինակը պահվում է կենտրոնում։
Այդպիսով, Դուք հասանելիություն եք ստանում Ձեր առողջական տվյալներին և ցանկացած պահի կարող եք վերհիշել արդեն անցած հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև բժիշկների նշանակումները` առանց ԲԿ հավելյալ զանգահարելու կամ այցելելու։
Հետագա մատչելի բուժօգնության ստացում: Ախտորոշման և բուժման փաթեթից օգտվելիս ստանում եք զեղչի պլաստիկ քարտ, որով 1 տարվա ընթացքում  յուր. ծառայության դիմաց ստանում եք ծառայության արժեքի 10% զեղչի և 5% կուտակման հնարավորություն։ Քարտը կարող եք օգտագործել ինչպես ինքներդ, այնպես էլ` տրամադրել Ձեր ընտանիքի անդամներին` աջակցելով նաև իրենց առողջական խնդիրների լուծմանը:
  Ամփոփում    
Եվ, այսպես, Դուք վճարում եք ընդամենը 88.000 ՀՀ դրամ և ունենում հնարավորություն` անցնելու հետազոտություններ, ստանալու մասնագիտական խորհրդատվություն և բուժում հմուտ և բարձր որակավորում ունեցող բժիշկների կողմից։ Առաջնային խորհրդատվությունից հետո, ըստ Ձեր առողջական հիմնական խնդրի, նշանակվում է առաջնային բժիշկ և ուղեկցող բուժքույր, ովքեր կոորդինացնում են այցելությունների ամբողջ ընթացքը։ Բոլոր անհրաժեշտ հետազոտություններից, խորհրդատվություններից և նշանակված բուժումներից հետո Ձեր առաջնային բժիշկը ամփոփում է արդյունքները և տալիս համապատասխան խորհուրդներ:
Այսպիսով, Դուք խնայում եք գումար, ժամանակ, օգտվում լավագույն բժշկական սպասարկումից:
Չմոռանանք նշել, որ Ախտորոշման և բուժման փաթեթը տրամադրվում է 15 օր ժամկետով։ thumbnail large25