Ռենտգեն հետազոտություն

    Չնայած այն փաստին, որ այժմ առկա են նորագույն տեխնոլոգիաներ, ռենտգեն հետազոտության մեթոդները մնում են առաջատար բազմաթիվ ախտահարումների ախտորոշման ժամանակ, քանի որ ռենտգեն հետազոտությունները կատարվում են ավելի արագ և պահանջում են  պացիենտի ավելի քիչ նախապատրաստման միջոցառումներ, ինֆորմատիվ են և մատչելի: Ռենտգեն հետազոտությունները թույլ են տալիս  նախ հայտնաբերել և ախտորոշել պաթոլոգիան, հետո որոշել տվյալ  փոփոխությունների տեղակայությունը և բուժման ընթացքի  դինամիկան:
Կենտրոնը հագեցած է ժամանակակից SIEMENS ֆիրմայի թվային սարքով:
Ռենտգեն հետազոտության ժամանակ հետազոտվողի նախապատրաստում չի պահանջվում բացառությամբ մարսողական համակարգի հետազոտությունների: Դիագնոստիկա   ԲԿ — ում իրականացվում են հետևյալ  ռենտգեն հետազոտությունները.

  •         Կրծքավանդակի ռենտգենգրաֆիա և ռենտգենսկոպիա
  •          Ողնաշարի ռենտգենգրաֆիա
  •          Ոսկրահոդային համակարգի ռենտգենգրաֆիա
  •          Գանգի ռենտգենգրաֆիա
  •          Թրքական թամբի ռենտգենգրաֆիա
  •          Հայմորային խոռոչների ռենտգենգրաֆիա
  •          Աղեստամոքսային տրակտի ռենտգենսկոպիան
  •          Միզուղիների տեսադաշտային ռենտգենգրաֆիա
  •          Արտազատիչ (էքսկրետոր) ուրոգրաֆիա   

Բժիշկներ

Արմինե Կատվալյան

Ռուզաննա Խոջոյան

Սաթենիկ Էլոյան

Երևան

© 2018 Դիագնոստիկա բժշկական միավորում| Բոլոր իրավունքները պաշտպանված են