Skip to main content

Անոթային դուպլեքս, դոպլեր հետազոտություն

Պերիֆերիկ և մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտությունը անոթի հետազոտության որակական մեթոդ է, որը թույլ է տալիս “տեսնել” անոթը, նրա լուսանցքը, պատը, հոսքի բնույթը:

Պերիֆերիկ անոթների դուպլեքս հետազոտություն խորհուրդ է տրվում կատարել հետևյալ անոթային պաթոլոգիայի նշանների և հայտնաբերված հիվանդությունների դեպքերում `

  •  ջղաձգություն
  • ցավի և ծանրության զգացողություն վերջույթներում
  • թմրածություն
  • անոթային աստղիկների առկայություն 
  • ենթամաշկային լայնացում
  • աթերոսկլերոզ
  • շաքարային դիաբետ
  • տրոմբոֆլեբիտ
  • վարիկոզ հիվանդություն
  • թրոմբոզ
  • տրոֆիկ խոցեր
  • ֆլեբեկտոմիայից առաջ երակների տեղակայման նշում

 Գլխուղեղի մագիստրալ անոթների  դուպլեքս սկանավորումը հանդիսանում է գլխուղեղային արյան շրջանառության պաթոլոգիաների ախտորոշման հիմնական մեթոդներից մեկը: Ցուցումներն են՝

  •  սուր /ինսուլտ/ կամ խրոնիկ ցերեբրավասկուլյար անբավարարության կլինիկական նշաններ
  •   անհայտ ծագման հաճախակի գլխացավեր
  •  լծային երակների պաթոլոգիաների կլինիկական նշաններ /թրոմբոզներ/
  •  համակարգային հիվանդների առկայություն, որոնք հանդիսանում են պոտենցիալ պատճառ ուղեղային արյան շրջանառության      խանգարման /շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտենզիա, վազկուլիտներ և այլն/
  •  անոթների համակարգային ախտահարման ժամանակ այլ զարկերակային բասեյների ախտահարման նշաններ
  •  անոթը շրջապատող օրգանների և հյուսվածքների պաթոլոգիաների անոթը ճնշելու հավանականությամբ վիրահատությունների  պլանավորումների դեպքում /սիրտ-անոթային համակարգ, որովայն և փոքր կոնք/

 Որովայնային աորտայի և ստորին սիներակի դուպլեքս սկանավորումը ցուցված է  

  •  աթերոսկլերոզի
  •  աորտայի անևրիզմայի կասկածի դեպքում
  •  չարորակ հիպերտենզիայի դեպքում/հետազոտվում են երիկամային անոթները/

Բժիշկներ

UNITED IMAGING uMI 550՝ ԱՌԱՋԻՆ ԹՎԱՅԻՆ ՊԷՏ/ԿՏ սարքը Հայաստանում

Անվճար ծառայություններ՝ արցախահայությանը

Այց Կապանի ԲԿ

Լրավճար յուրաքանչյուր հաջորդ ՝ առանց կոնտրաստավորման մեկ հատված ՀՏ – ի համար

Հետազոտության արդյունքների կրկնօրինակի, ժապավենի տրամադրում

Որովայնային աորտայի և ստորին վերջույթների զարկերակների ՀՏ անգիոգրաֆիա

Վերին վերջույթների զարկերակների ՀՏ անգիոգրաֆիա/ ձեռք

Գլխուղեղի և պարանոցի զարկերակների ՀՏ անգիոգրաֆիա