Անցում կանխարգելիչ բժշկության ԴՆԹ վերլուծության հիման վրա
Գենետիկական հետազոտություններ
Գիտական մոտեցում առողջությանը
BGG-Basis Genomic Group
Յուրաքանչյուր մարդու եզակիությունը նրա գեների մեջ է։
Գեները որոշում են աչքերի և մազերի գույնը, ուտելու սովորությունները, մարզական տաղանդը, հնարավոր հիվանդությունները և այլն:
Նախապես իմանալով մարդու գենետիկական բնութագրի մասին՝ հնարավոր է անհատական ծրագրեր մշակել հիվանդությունների կանխարգելման, բուժման և ռիսկերի կառավարման վերաբերյալ, ինչպես նաև ակտիվ երկարակեցության համար՝ մնալով գեղեցիկ և հմայիչ:
Գենետիկական թեստավորումը արդյունավետ գործիք է ազդելու մարդու կյանքի որակի վրա՝ փոխելով նրա կենսակերպը:
Այս նպատակներին են ծառայում Հիմնական և Թիրախային գենետիկական թեստերը։
Հիմնական գենետիկական թեստերը որոշակի ուղղությամբ գեների համալիր ուսումնասիրություն է, որը հնարավորություն է տալիս ամբողջական պատկերացում կազմել պացիենտի վիճակի մասին և երկարաժամկետ ծրագիր կառուցել նրա վարման համար՝ հաշվի առնելով գենետիկական գործոնները:
Հիմնական գենետիկական թեստերն են՝
Ակտիվ երկարակեցություն
Դիետոլոգիա
Էնդոկրինոլոգիա
Կոսմետոլոգիա
Տրիխոլոգիա
Մանկաբուժություն
Թիրախային գենետիկական թեստերը նախատեսված են կոնկրետ խնդիրներ լուծելու համար:
Թիրախային գենետիկական թեստերն են՝
Վիտամիններ
Հակաօքսիդանտ պաշտպանություն
Շաքարային դիաբետ
Դիմադրություն ինֆեկցիաներին