Skip to main content

Բժշկական Ապահովագրություն

Բժշկական ապահովագրության ներդրումն ուղղված է բժշկական օգնության որակի և մատչելիության բարձրացմանը: Դիագնոստիկան, ցանկանալով տրամադրել հնարավորինս լավ պայմաններ իր այցելուներին, համագործակցում է Նաիրի ինշուրանս, Ինգո Արմենիա, Գարանտ ինշուրանս, Սիլ ինշուրանս, Արմենիա ինշուրանս ապահովագրական ընկերությունների հետ: Դիագնոստիկա ԲԿ-ում Հայաստանի  քաղաքացիները բժշկական ապահովագրության շրջանակներում հնարավորություն ունեն ստանալ խորհրդատվություն, ինչպես նաև անցնել գործիքային և լաբորատոր հետազոտություններ՝ հաջորդող ամբուլատոր բուժմամբ: Դիագնոստիկա ԲԿ-ի ապահովագրական ծառայության աշխատակիցների և ապահովագրական ընկերությունների աշխատողների համատեղ համակարգված աշխատանքը հնարավորություն է տալիս հաշված րոպեների ընթացքում կազմակերպել հիվանդների հետազոտությունը և  բուժումը: Բժշկական ապահովագրության շահառուները զերծ են մնում թղթաբանական գործընթացներից, ինչպես նաև ստանում են ախտորոշիչ և լաբորատոր հետազոտությունների պատասխանները անմիջապես ծառայության աշխատակցից: Պլանային այցի ժամանակ այցելուն պետք է նախապես կապ հաստատի ապահովագրական ընկերության հետ, ձևակերպվի հայտ, որից հետո ուղեգրվի բժշկական կենտրոն: Մինչդեռ անհետաձգելի դեպքերում այցելուն կարող է անմիջապես, առանց հերթագրման դիմել բժշկական կենտրոն: Բժշկական ապահովագրության հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել 012 351101 կամ 8699 հեռախոսահամարներով: Մեր աշխատակիցը սիրով և հնարավորինս արագ կփորձի պարզաբանել Ձեզ հուզող յուրաքանչյուր հարց:
© 2018 Դիագնոստիկա բժշկական միավորում| Բոլոր իրավունքները պաշտպանված են