Հաճախ տրվող հարցեր
Ինչու ՞ դիմել Դիագնոստիկա
- Մեր կենտրոնում Դուք հնարավոր սեղմ ժամկետներում կստանաք հստակ ախտորոշում և հետագա էֆեկտիվ բուժում ոլորտում փորձառու բժիշկների կողմից
- Մենք հանդիսանում ենք Հայաստանում առաջին ախտորոշիչ կենտրոններից և դրա հետ մեկտեղ աշխատում ենք նորագույն դիագնոստիկ մեթոդներով և բարձրորակ արտասահմանյան սարքավորումներով
- Մեզ մոտ կարող եք անցնել մոտ 200 լաբորատոր և գործիքային հետազոտություն
- Մենք սպասարկում ենք և’ պետ. պատվերի, և’ սոց. փաթեթի, և’ ապահովագրական փաթեթի շրջանակներում
- Մեզ մոտ կարող եք նախապես գրանցվել և ստիպված չլինել սպասելու հերթերում
- Մենք աշխատում ենք ծառայությունների հնարավոր բարձր որակի պարագայում առաջարկել հնարավորինս մրցունակ գին: Ավելին, ուսումնասիրելով մեր այցելուների առողջական առաջնահերթ խնդիրները, առաջարկում ենք պարբերական զեղչեր
- Մեզ մոտ թե’ գնային, թե’ ժամանակի խնայողության տեսանկյունից Ձեզ համար ամենահարմարավետն է անցնելու Ախտորոշման և բուժման փաթեթը: Վերջինիս շրջանակներում Դուք վճարում եք ֆիքսված վճար` 88.000 ՀՀ դրամ և անցնում ամբողջական ստուգում` ըստ Ձեր առողջական վիճակի և բժշկի ցուցումների:
Ինչպե՞ս դիմել Դիագնոստիկա
Մեզ կարող եք դիմել ինչպես սեփական նախաձեռնությամբ, այնպես էլ` Ձեր բժշկի կամ ապահովագրական ընկերությունների ուղեգրով: Առողջական ինչպիսի՞ խնդիրներով կարելի է դիմել Դիագնոստիկա Մեզ կարող եք դիմել ցանկացած առողջական խնդրի դեպքում(բացառությամբ անհետաձգելի հիվանդանոցային դեպքերի): Մեր կենտրոնում նախնական բժշկական խորհրդատվությունն անվճար է: Այսինքն` կարող եք նախապես գրանցվել Ձեզ հարմար ժամին, ստանալ բժշկի անվճար խորհրդատվություն և արդեն կողմնորոշվել Ձեր հետագա անելիքների մեջ:Ի՞նչ ծառայություններ է առաջարկում Դիագնոստիկան
Մեզ մոտ կարող եք անցնել լաբորատոր և գործիքային ախտորոշիչ շուրջ 200 հետազոտություններ : Բացի հետազոտություններ անցնելուց, կարող եք նաև գրանցվել մեր պոլիկլինիկայում և օգտվել պետ.պատվերի շրջանակներում առաջարկվող ծառայություններից: Նշենք նաև, որ պոլիկլինիկային կցագրված քաղաքացիները, անվճար տրամադրվող ծառայություններից բացի, բժշկական կենտրոնի կողմից մատուցվող վճարովի ծառայություններից օգտվելու դեպքում օգտվում են նաև զգալի զեղչերից:Ի՞նչ զեղչեր են գործում Դիագնոստիկա ԲԿ-ում
Մեր բժշկական կենտրոնում առաջարկվող բուժօգնության գները մրցակցային են: Մեզ մոտ գործում են զգալի զեղչեր ինչպես սոցիալապես անապահով խմբերին պատկանող այցելուների, այնպես էլ` 1 տարվա ընթացքում կրկնակի հետազոտման համար դիմող անձանց համար: Ավելին` պետ.պատվերի սահմաններում, ըստ սահմանված կարգի, հետազոտման ուղեգրված քաղաքացիները հետազոտվում են անվճար: Եվ չնայած բոլոր գործող զեղչերին և մյուս առավելություններին, մինչ այսօր մեր կենտրոնում հետազոտման ամենաձեռնտու և ճիշտ տարբերակը եղել և մնում է Ախտորոշման և բուժման փաթեթը, որի գինը, համեմատած այդ փաթեթում ընդգրկված ծառայությունների ծավալի, էականորեն ավելի ցածր է, քան համանման ծառայություններից օգտվելու արժեքը` առանց փաթեթից օգտվելու:Արդյոք, բացի ախտորոշումից, կարո՞ղ ենք ստանալ նաև բուժում
Մեր կենտրոնում մատուցվող ծառայությունները ներառում են նաև ամբուլատոր բուժման նշանակումը նեղ մասնագետների խորհրդատվություններից հետո։ Այսինքն` դիմելով մեզ Դուք ոչ միայն ստանում եք հստակ ախտորոշում, այլև` նեղ մասնագետի հետ խորհրդատվությունից հետո Ձեզ համար նշանակվում է նաև ամբուլատոր բուժում: Մենք ստացիոնար բուժօգնություն չենք իրականացնում, սակայն Դուք կարող եք ստանալ ամբուլատոր պայմաններում մատուցվող առանձին բուժական ծառայություններ։Արդյոք Դիագնոստիկան կարո՞ղ է տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր ապահովագրական ընկերություններից հատուցում ստանալու համար
Մենք սերտորեն համագործակցում ենք Հայաստանում գործող բոլոր ապահովագրական ընկերությունների հետ: Ուստի և Ձեր հետազոտությունների արդյունքները և անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումն ու փոխանցումը համապատասխան ապահովագրական ընկերության, Ձեզ համար լինում է գրեթե աննկատ, քանի որ մենք, ունենալով հատուկ մասնագետներ, հնարավոր նվազագույնի ենք հասցնում Ձեր կողմից այդ գործընթացին մասնակցությունը: