Ամփոփելով անցնող ամիսը հիշենք, որ հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն էր: Ճիշտ է՝ այս թեմայով բազմաթիվ արշավներ կազմակերպվում են հենց հոկտեմբերին, բայց շատ կարևոր է, որ կանայք կանոնավոր պարբերական հետազոտությունների կարևորության մասին մշտապես իրազեկվեն:
Կրծքագեղձի քաղցկեղը հնարավոր է արդյունավետ բուժել վաղ փուլում հայտնաբերման դեպքում: ՈՒստի և մենք կոչ ենք անում բոլոր կանանց անցնել ամենամյա պարտադիր հետազոտություն, որպեսզի հնարավոր խնդիրները հայտնաբերվեն ու բուժվեն ժամանակին: