Մեր մասին
«Դիագնոստիկա» բժշկական միավորումը հանդիսանում է Հայաստանի առաջատար և առավել ճանաչված բժշկական հաստատություններից մեկը, որտեղ իրականացվում է ախտորոշում, ամբուլատոր բուժում արդի բուժօգնության գրեթե բոլոր հիմնական ուղղություններով և ունի պոլիկլինիկական ծառայություն:
«Դիագնոստիկա» բժշկական միավորումը ստեղծվել է 1984 թ. – ին:
Կենտրոնը հանդիսանում է մի շարք ժամանակակից դիագնոստիկ մեթոդների առաջին ներդրողն ու կիրառողը Հայաստանում: Մեր փորձառու բժիշկ մասնագետները կօգնեն Ձեզ հնարավոր սեղմ ժամկետներում ճշտելու Ձեր ախտորոշումը, ինչպես նաև ստանալ անհրաժեշտ ամբուլատոր բուժում:
Դուք կարող եք դիմել մեզ, ինչպես համալիր ախտորոշում, այնպես էլ առանձին գործիքային և լաբորատոր հետազոտություններ անցնելու կամ մասնագիտական խորհրդատվություն ստանալու նպատակով: Մեր կենտրոնում կատարվում են շուրջ 200 անուն տարբեր ախտորոշիչ հետազոտություններ և ամբուլատոր բուժօգնության այլ տեսակներ: Իր մասնագիտական և տեխնոլոգիական հնարավորություններով «Դիագնոստիկա» բժշկական միավորումը մեր երկրի խոշորագույն մասնագիտացված ամբուլատոր բուժհաստատությունն է: Ինչպես բժշկագիտության բնագավառում կուտակված միջազգային փորձը, այնպես էլ մեր միավորման ավելի քան 30-ամյա աշխատանքը վկայում է, որ հիվանդությունների մեծ մասը հնարավոր է արդյունավետ բուժել վաղ հայտնաբերման դեպքում, իսկ ճիշտ ախտորոշումը լիարժեք բուժման նախապայմանն է: ՈՒստի և մենք կոչ ենք անում բոլորին պարբերաբար այցելել կանխարգելիչ բժշկական զննումների` հնարավոր առողջական խնդիրները հայտնաբերելու և ժամանակին բուժելու:
«Դիագնոստիկա» ԲՄ – ն հավատարիմ է իր կարգախոսին և իր աշխատանքային գործելաոճում կարևորում է մասնագիտական բարձր որակավորում և թիմային մտածելակերպ ունեցող բժիշկների ագնահատելի աշխատանքը: