Դիագնոստիկա բժշկական կենտրոնը Երևան քաղաքի բնակչությանը պետական պատվերի շրջանակներում տրամադրում է նաև ամբուլատոր պոլիկլինակական ծառայություններ անվճար հիմունքներով:
Մեր պոլիկլինիկայում յուրաքանչյուր այցելու կարող է ստանալ.
Բժշկական կենտրոնի գործիքային, լաբորատոր ախտորոշումը ներգրավում է նորագույն տեխնիկայով հետազոտումներ` որոնք (վերը նշված ցանկից դուրս) պոլիկլինական ծառայությանը կցված հաճախորդներին կտրամադրվեն 30 տոկոս զեղչով:
Քաղաքացիները կարող են կցվել Դիագնոստիկա բժշկական կենտրոնի պոլիկլինիկային` մեզ դիմելուց և կցագրման դիմումը լրացնելուց հետո և օգտվել բժշկական ծառայություններից կցագրման դիմումի լրացման ամսաթվին հաջորդող ամսվա սկզբից:
Ուշադրություն
Մեր պոլիկլինիկայի այն այցելուները, որոնք կհանդիսանան նաև սոց.փաթեթի շահառուներ, կօգտվեն ինչպես տարեկան պարտադիր բուժզննումից, այնպես էլ` կենտրոնում գործող, պետության կողմից անվճար տրամադրվող դժվարամատչելի հետազոտություններից` համակարգչային շերտագրում, էխոկարդիոգրաֆիա, մագիստրալ անոթների դոպլեր և դուպլեքս, տրեդմիլ-տեստ, էխոէնցեֆալոգրաֆիա, նեյրոմիոգրաֆիա, գաստրոսկոպիա, կոլոնոսկոպիա, սպիրոմետրիա, հորմոնալ, իմունոլոգիական և օնկոմարկերների հետազոտություններ:
Մեր պոլիկլինկայի բարեհամբույր և փորձառու մասնագետները պատրաստակամ են օգնելու Ձեզ հուզող ցանկացած առողջական խնդրի դեպքում: