Սոցիալական փաթեթի շահառուներին


ԴԻԱԳՆՈՍՏԻԿԱ Բժշկական Կենտրոնը  հոկտեմբերի 1-ից կնքված պայմանագրեր ունի բոլոր բժշկական ապահովագրական ընկերությունների հետ, հետևյալ դժվարամատչելի հետազոտությունների  համար

  • ԷԽՈ սրտագրություն
  • տրեդմիլ թեսթ/ԷՍԳ չափավոր ծանրաբեռնվածությամբ/
  • հոլտեր մոնիթորինգ
  • գաստրոսկոպիա
  • կոլոնոսկոպիա
  • ռենտգեն ն/ե կոնտրաստավորամբ /ուրոգրաֆիա/
  • համակարգչային տոմոգրաֆիա
  • համակարգչային տոմոգրաֆիա ն/ե բոլուսային կոնտրաստավորմամբ
Ծառայություններից օգտվելու համար դիմեք մեզ Ձեր հետազոտության անհրաժեշտությունը հիմնավորող փաստաթղթերով՝  բժշկի կողմից տրված խորհրդատվության  թերթիկ կամ քաղվածք ամբուլատոր քարտիցԴրանց բացակայության դեպքում  կարող եք նաև անմիջապես դիմել մեր կենտրոնի մասնագետներին, ստանալով  անվճար խորհրդատվություն:

Ձեր  այցը պլանավորելու համար կարող եք  նախօրոք  on-line ( dmc.diagnoctika@yahoo.com ) դիմել մեզ, նամակին կցելով հետազոտությունը հիմնավորող փաստաթղթերը:

Նամակում հստակ նշեք

  • անունը ազգանունը
  • սոցիալական քարտի համարը և/կամ անձնագրային տվյալներ
  • հեռախոսահամարը
երկու օրվա ընթացքում՝ Ձեր ապահովագրական ընկերության կողմից հարցման պատասխանը ստանալուց հետո մեր աշխատակիցը  կզանգահարի  Ձեզ ու կհամաձայնեցնի այցի օրը և ժամը:                                                           

/Ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով/:

Հասցե՝ Երևան, Մարգարյան փող., 6/1 շենք (Վարչական շրջան՝ Աջափնյակ)

Հեռախոս՝  010 31 90 26

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Երևան

© 2018 Դիագնոստիկա բժշկական միավորում| Բոլոր իրավունքները պաշտպանված են