Անոթային դուպլեքս, դոպլեր հետազոտություն
Պերիֆերիկ և մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտությունը անոթի հետազոտության որակական մեթոդ է, որը թույլ է տալիս “տեսնել” անոթը, նրա լուսանցքը, պատը, հոսքի բնույթը:
Պերիֆերիկ անոթների դուպլեքս հետազոտություն խորհուրդ է տրվում կատարել հետևյալ անոթային պաթոլոգիայի նշանների և հայտնաբերված հիվանդությունների դեպքերում `
- ջղաձգություն
- ցավի և ծանրության զգացողություն վերջույթներում
- թմրածություն
- անոթային աստղիկների առկայություն
- ենթամաշկային լայնացում
- աթերոսկլերոզ
- շաքարային դիաբետ
- տրոմբոֆլեբիտ
- վարիկոզ հիվանդություն
- թրոմբոզ
- տրոֆիկ խոցեր
- ֆլեբեկտոմիայից առաջ երակների տեղակայման նշում
Գլխուղեղի մագիստրալ անոթների դուպլեքս սկանավորումը հանդիսանում է գլխուղեղային արյան շրջանառության պաթոլոգիաների ախտորոշման հիմնական մեթոդներից մեկը: Ցուցումներն են՝
- սուր /ինսուլտ/ կամ խրոնիկ ցերեբրավասկուլյար անբավարարության կլինիկական նշաններ
- անհայտ ծագման հաճախակի գլխացավեր
- լծային երակների պաթոլոգիաների կլինիկական նշաններ /թրոմբոզներ/
- համակարգային հիվանդների առկայություն, որոնք հանդիսանում են պոտենցիալ պատճառ ուղեղային արյան շրջանառության խանգարման /շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտենզիա, վազկուլիտներ և այլն/
- անոթների համակարգային ախտահարման ժամանակ այլ զարկերակային բասեյների ախտահարման նշաններ
- անոթը շրջապատող օրգանների և հյուսվածքների պաթոլոգիաների անոթը ճնշելու հավանականությամբ վիրահատությունների պլանավորումների դեպքում /սիրտ-անոթային համակարգ, որովայն և փոքր կոնք/
Որովայնային աորտայի և ստորին սիներակի դուպլեքս սկանավորումը ցուցված է
- աթերոսկլերոզի
- աորտայի անևրիզմայի կասկածի դեպքում
- չարորակ հիպերտենզիայի դեպքում/հետազոտվում են երիկամային անոթները/