Skip to main content

Մ. Հերացու անվան ԵՊԲՀ կլինիկական ախտորոշման ամբիոն


“Դիագնոստիկա” ԲՄ բազայի վրա գործում է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետդիպլոմային և շարունակական կրթության ֆակուլտետի կլինիկական ախտորոշման ամբիոնը: Ամբիոնի դասախոսներ են հանդիսանում գերձայնային ախտորոշման, համակարգչային շերտագրության, ռենտգենաբանության, ճառագայթային և ֆունկցիոնալ այլ հետազոտությունների մի շարք առաջատար մասնագետներ:

Ամբիոնում կլինիկական օրդինատուրա են անցնում “ճառագայթային ախտորոշում” մասնագիտությամբ, վերապատրաստվում և մասնագիտանում են տարբեր մասնագիտություն ունեցող բժիշկներ: Այլ բժիշկ-մասնագետների համար մասնագիտացման դասընթացները կազմակերպվում են ճառագայթային ախտորոշման նեղ ուղղություններով` “գերձայնային ախտորոշում” և այլն: Վերապատրաստման դասընթացները բժիշկ ճառագայթաբանների համար նվիրված են  ճառագայթային ախտորոշման արդի խնդիրների լուսաբանմանը ռենտգենաբանության, գինեկոլոգիայի, հոդաբանության, համակարգչային շերտագրության ոլորտներում:
Վերապատրաստումներ են կազմակերպվում նաև ֆունկցիոնալ ախտորոշման այնպիսի մեթոդների գծով, ինչպիսիք են դոպլերոգրաֆիան, էխոկարդիոգրաֆիան, էլեկտրոէնցեֆալոգրաֆիան, էլեկտրոնեյրոմիոգրաֆիան: Հատկանշական է, որ ամբիոնում կազմակերպված են դասընթացներ բժշկության տարբեր կլինիկական ուղղություններով` ճառագայթային ախտորոշման ալգորիթմների լուսաբանմամբ: Նույնատիպ դասընթացներ են անցկացվում և վերապատրաստվողների համար: Ամբիոնը զբաղվում է նաև գիտական գործունեությամբ: Ամբիոնի վարիչն է բ.գ.դ. Գ.Ջ. Վարդանյանը:

Մեր կենտրոնը

DMC buildingfor web«Դիագնոստիկա» բժշկական  միավորումը հանդիսանում է Հայաստանի առաջատար և առավել ճանաչված բժշկական հաստատություններից մեկը, որտեղ իրականացվում է ախտորոշում և ամբուլատոր բուժում արդի բուժօգնության գրեթե բոլոր հիմնական ուղղություններով: 
«Դիագնոստիկա» բժշկական միավորումը ստեղծվել է 1984 թ.:
Բժշկական Միավորման  կազմի մեջ են մտնում Գլխավոր բժշկական կենտրոնը Երևանում  և  «Կումայրի» բժշկական կենտրոնը Գյումրիում :
Կենտրոնը  հանդիսանում է  մի շարք ժամանակակից դիագնոստիկ մեթոդների առաջին ներդրողն ու կիրառողը  Հայաստանում:
Մեր փորձառու բժիշկ մասնագետները կօգնեն Ձեզ հնարավոր սեղմ ժամկետներում ճշտելու Ձեր ախտորոշումը, ինչպես նաև ստանալ անհրաժեշտ ամբուլատոր բուժում:
Դուք կարող եք դիմել մեզ ,ինչպես համալիր ախտորոշում, այնպես էլ առանձին գործիքային և լաբորատոր հետազոտություններ անցնելու կամ մասնագիտական խորհրդատվություն ստանալու նպատակով: Մեր կենտրոններում կատարվում են շուրջ 200 անուն տարբեր ախտորոշիչ հետազոտություններ և ամբուլատոր բուժօգնության այլ տեսակներ: Իր մասնագիտական և տեխնոլոգիական հնարավորություններով «Դիագնոստիկա» բժշկական միավորումը մեր երկրի խոշորագույն մասնագիտացված ամբուլատոր բուժհաստատությունն է: Ինչպես բժշկագիտության բնագավառում կուտակված միջազգային փորձը, այնպես էլ մեր միավորման ավելի քան 30-ամյա աշխատանքը վկայում է, որ հիվանդությունների մեծ մասը հնարավոր է արդյունավետ բուժել վաղ հայտնաբերման դեպքում, իսկ ճիշտ ախտորոշումը լիարժեք բուժման նախապայմանն է: ՈՒստի և մենք կոչ ենք անում բոլորին` պարբերաբար այցելել կանխարգելիչ բժշկական զննումների, որպեսզի հնարավոր առողջական խնդիրները հայտնաբերվեն ու բուժվեն ժամանակին:
«Դիագնոստիկա»  ԲՄ հավատարիմ է  իր կարգախոսին և իր  աշխատանքային  գործելաոճում  կարևորում է  մասնագիտական  բարձր  որակավորում  և  թիմային  մտածելակերպ  ունեցող  բժիշկների  ագնահատելի աշխատանքը և ձեռքբերումները  դիագնոստիկայում: