Skip to main content

Մ. Հերացու անվան ԵՊԲՀ կլինիկական ախտորոշման ամբիոն


“Դիագնոստիկա” ԲՄ բազայի վրա գործում է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետդիպլոմային և շարունակական կրթության ֆակուլտետի կլինիկական ախտորոշման ամբիոնը: Ամբիոնի դասախոսներ են հանդիսանում գերձայնային ախտորոշման, համակարգչային շերտագրության, ռենտգենաբանության, ճառագայթային և ֆունկցիոնալ այլ հետազոտությունների մի շարք առաջատար մասնագետներ:

Ամբիոնում կլինիկական օրդինատուրա են անցնում “ճառագայթային ախտորոշում” մասնագիտությամբ, վերապատրաստվում և մասնագիտանում են տարբեր մասնագիտություն ունեցող բժիշկներ: Այլ բժիշկ-մասնագետների համար մասնագիտացման դասընթացները կազմակերպվում են ճառագայթային ախտորոշման նեղ ուղղություններով` “գերձայնային ախտորոշում” և այլն: Վերապատրաստման դասընթացները բժիշկ ճառագայթաբանների համար նվիրված են  ճառագայթային ախտորոշման արդի խնդիրների լուսաբանմանը ռենտգենաբանության, գինեկոլոգիայի, հոդաբանության, համակարգչային շերտագրության ոլորտներում:
Վերապատրաստումներ են կազմակերպվում նաև ֆունկցիոնալ ախտորոշման այնպիսի մեթոդների գծով, ինչպիսիք են դոպլերոգրաֆիան, էխոկարդիոգրաֆիան, էլեկտրոէնցեֆալոգրաֆիան, էլեկտրոնեյրոմիոգրաֆիան: Հատկանշական է, որ ամբիոնում կազմակերպված են դասընթացներ բժշկության տարբեր կլինիկական ուղղություններով` ճառագայթային ախտորոշման ալգորիթմների լուսաբանմամբ: Նույնատիպ դասընթացներ են անցկացվում և վերապատրաստվողների համար: Ամբիոնը զբաղվում է նաև գիտական գործունեությամբ: Ամբիոնի վարիչն է բ.գ.դ. Գ.Ջ. Վարդանյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

© 2018 Diagnostics Medical Association | All rights reserved