Մեր կենտրոնը
«Դիագնոստիկա» բժշկական միավորումը հանդիսանում է Հայաստանի առաջատար և առավել ճանաչված բժշկական հաստատություններից մեկը, որտեղ իրականացվում է ախտորոշում և ամբուլատոր բուժում արդի բուժօգնության գրեթե բոլոր հիմնական ուղղություններով:
«Դիագնոստիկա» բժշկական միավորումը ստեղծվել է 1984 թ.:
Բժշկական Միավորման կազմի մեջ են մտնում Գլխավոր բժշկական կենտրոնը Երևանում և «Կումայրի» բժշկական կենտրոնը Գյումրիում :
Կենտրոնը հանդիսանում է մի շարք ժամանակակից դիագնոստիկ մեթոդների առաջին ներդրողն ու կիրառողը Հայաստանում:
Կենտրոնը հանդիսանում է մի շարք ժամանակակից դիագնոստիկ մեթոդների առաջին ներդրողն ու կիրառողը Հայաստանում:
Մեր փորձառու բժիշկ մասնագետները կօգնեն Ձեզ հնարավոր սեղմ ժամկետներում ճշտելու Ձեր ախտորոշումը, ինչպես նաև ստանալ անհրաժեշտ ամբուլատոր բուժում:
Դուք կարող եք դիմել մեզ ,ինչպես համալիր ախտորոշում, այնպես էլ առանձին գործիքային և լաբորատոր հետազոտություններ անցնելու կամ մասնագիտական խորհրդատվություն ստանալու նպատակով: Մեր կենտրոններում կատարվում են շուրջ 200 անուն տարբեր ախտորոշիչ հետազոտություններ և ամբուլատոր բուժօգնության այլ տեսակներ: Իր մասնագիտական և տեխնոլոգիական հնարավորություններով «Դիագնոստիկա» բժշկական միավորումը մեր երկրի խոշորագույն մասնագիտացված ամբուլատոր բուժհաստատությունն է: Ինչպես բժշկագիտության բնագավառում կուտակված միջազգային փորձը, այնպես էլ մեր միավորման ավելի քան 30-ամյա աշխատանքը վկայում է, որ հիվանդությունների մեծ մասը հնարավոր է արդյունավետ բուժել վաղ հայտնաբերման դեպքում, իսկ ճիշտ ախտորոշումը լիարժեք բուժման նախապայմանն է: ՈՒստի և մենք կոչ ենք անում բոլորին` պարբերաբար այցելել կանխարգելիչ բժշկական զննումների, որպեսզի հնարավոր առողջական խնդիրները հայտնաբերվեն ու բուժվեն ժամանակին:
«Դիագնոստիկա» ԲՄ հավատարիմ է իր կարգախոսին և իր աշխատանքային գործելաոճում կարևորում է մասնագիտական բարձր որակավորում և թիմային մտածելակերպ ունեցող բժիշկների ագնահատելի աշխատանքը և ձեռքբերումները դիագնոստիկայում: