Էնդոկրինոլոգ
Էնդոկրինոլոգը զբաղվում է էնդոկրին համակարգի պաթոլոգիայի հայտնաբերմամբ և բուժմամբ ինչպես նաև հիվանդությունների պրոֆիլակտիկ կանխարգելման հարցերով: Կարգավորում է ներզատիչ գեղձերի` մասնավորապես վահանաձև, հարվահանաձև գեղձերի, ենթաստամոքսային գեղձի, մակերիկամների, ձվարանների և հիպոֆիզի ֆունկցիոնալ խանգարումները:
Ախտորոշումը իր մեջ պարունակում է լաբորատոր հորմոնալ հետազոտություն էնդոկրին համակարգի օրգանների գործիքային հետազոտություն և արդյունավետ բուժման նշանակում:
Էնդոկրինոլոգին դիմում են, եթե առկա են՝
- ընդհանուր թուլություն, հոգնածություն, քնկոտություն, հիշողության վատացում, վերջույթների թմրածություն, դեպրեսիվ վիճակ
- մազաթափություն
- քաշի կտրուկ փոփոխություններ
- անբավարար աճ կամ գերաճ
- պարանոցի ձևի փոփոխություն, կոկորդում սեղման զգացողություն, գրգռվածություն, նյարդայնություն, հուզմունք
- ցավ ոսկրերում, հոդերում, մկաններում, ողնաշարում, մկանային թուլություն, հաճախակի ոսկրային կոտրվածքներ աննշան ֆիզիկական բեռնվածության դեպքում, կծկումներ վերջույթներում
- երկարատև և ծանր ընթացք ունեցող միզաքարային հիվանդություն
- դեղորայքային բուժման դեպքում զարկերակային ճնշման դժվար կանոնավորում
- ծանր ընթացող նախադաշտանային և կլիմատերիկ շրջան