Էնդոսկոպիկ հետազոտություններ
Գաստրոսկոպիա
Գաստրոսկոպիան էնդոսկոպիկ հետազոտություն է, որի դեպքում մանրակրկիտ հետազոտվում են կերակրափողի, ստամոքսի, տասներկումատնյա աղու լորձաթաղանթը, երբ կասկածներ կան տվյալ օրգանի բորբոքային, ուռուցքային հիվանդությունների և արյունահոսությունների բարդությունները պարզելու համար: Գաստրոսկոպիան ցուցված է նաև որպես լրացուցիչ հետազոտություն այլ հիվանդությունների ախտորոշման հաստատման համար (ալերգիա, նևրոզ):
Կոլոնոսկոպիա
Կոլոնոսկոպիան կատարվում է հաստ աղու լորձաթաղանթի զննման և մանրամասն հետազոտության նպատակով ներառյալ ուղիղ աղին:
Ախտորոշիչ կոլոնոսկոպիան ցուցված է հետևյալ դեպքերում`
- կանխարգելիչ բուժզննում
- որովայնի ցավեր
- խրոնիկ լուծ, փորկապություն
- աղիքային արյունահոսություն
- բարորակ և չարորակ նորագոյացությունների ախտորոշում
- ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ, Կրոնի հիվանդություն
- նորագոյացությունների ժառանգական պատմություն
- հաստ աղու պոլիպոզ
- հարակից այլ օրգան համակարգերի հիվանդություններ, որոնց համար էական է աղիների պատկերը
Գաստրոսկոպիան և կոլոնոսկոպիան կարող են ուղեկցվել նաև մի շարք բուժական և վիրաբուժական միջամտություններով՝ ստամոքսաղիքային համակարգի պոլիպների հեռացում, օտար մարմինների հեռացում, ստամոքսաղիքային արյունահոսությունների դադարեցում, ստամոքսաղիքային տրակտի նեղացումների (ստրիկտուրաների) լայնացում: Այս փոքր միջամտությունները տալիս են հնարավորություն խուսափել որովայնի խոռոչի մեծ վիրահատություններից: