Հունիսի 21, 23-ին Երևանում տեղի ունեցավ Ռադիոլոգիայի հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած Ռադիոլոգիայի հայկական վեցերորդ համագումարը, որին մասնակցում էին նաև Դիագնոստիկա ԲԿ -ի ռադիոլոգիական բաժանմունքի ռադիոլոգները:
«Տեսանելին որպես թաքնվածի արտահայտում» թեմայով որպես խոսնակ ելույթ ունեցավ նաև Դիագնոստիկա ԲԿ – ի ռադիոլոգ, ԵՊԲՀ – ի Ճառագայթային ախտորոշման ամբիոնի դասախոս Ռուզաննա Խոջայանը։
Համագումարի շրջանակներում Հայաստանի, Եվրոպայի և Ռուսաստանի առաջատար մասնագետները խոսնակների հետ միասին լսարանին ներկայացրեցին ինֆորմատիվ զեկույցներ՝ կիսվելով մասնագիտական նորություններով և հարուստ փորձով: