Մաշկաբան
Մաշկաբանը զբաղվում է մաշկի, մազերի, եղունգների, ճարպային և քրտնագեղձերի հիվանդություններով: Դերմատոլոգիան սերտ կերպով կապված է էնդոկրինոլոգիայի, մաշկավեներալոգիայի, ուռուցքաբանության, ալերգոլոգիայի և այլ բժշկական ուղղությունների հետ:
Մաշկը կամ էպիթելը հանդիսանում է մարդու ամենախոշոր օրգանը: Շրջապատող միջավայրի ազդեցությունը ամենաշատն է ներգործում մաշկի վրա: Մաշկի վիճակը խոսում է այն մասին, թե ինչքան է առողջ մարդը:
Մաշկաբանին անհրաժեշտ է դիմել, եթե առկա են հետևյալ փոփոխությունները՝
- մաշկի ցանավորում
- ֆուրունկուլներ և թարախային գոյացություններ
- խալերի և գորտնուկների առատ առաջացում, իրենց չափերի և գույնի կտրուկ փոփոխություն
- մաշկի առանձին հատվածների կարմրություն և թեփոտում
- մաշկի շարունակական քոր կամ այտուց
- մաշկի բորբոքային կամ խոնավ հատվածներ
- կորյակների առկայություն